Ներքին 6 ամիս առաջ - 11:53 19-01-2026

Ավելի կարևոր գործ ունեի՞ք՝ 44-օրյայի աշխատանքներին չմասնակցեցիք․ Ալեն Սիմոնյանը՝ ընդդիմությանը

Ազգային Ժողովի վերջին նստաշրջանն է. այս նստաշրջանում արձանագրելի՞ է արդյոք, որ 44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովը, որը ձևավորվել էր ԱԺ քաղաքական մեծամասնության կողմից, այդ հանձնաժողովի զեկույցը չի հրապարակվելու, չի ներկայացվելու Ազգային ժողովում։ Այս մասին այսօր՝ հունվարի 19–ին, ԱԺ–ում հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը՝ դիմելով ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին։

«Ես որքանով գիտեմ, դուք ծանոթացել եք զեկույցի հետ, բայց քանի որ զեկույցը պարունակում է գաղտնի տեղեկություններ, դահլիճում ներկայացնելու հնարավորությունը սահմանափակ է: Ես կոչ եմ անում 44-օրյա պատերազմի ու զեկույցի մասին շատ խոսող ընդդիմադիր պատգամավորներին, գոնե ծանոթացեք այդ զեկույցին: Դուք գալիս եք այստեղ մեզ քննադատում եք, հարցազրույցներ եք տալիս, բայց չեք գնում ծանոթանալու, կարծում եմ՝ տրամաբանական չէ»:- հայտարարեց Ալեն Սիմոնյանը՝ պատասխանելով Գեղամ Մանուկյանին 44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովի կողմից զեկույցի չհրապարակման մասին հարցին:

«Այս թեմայի շուրջ շահարկումները, իսկ սրանք շահարկումներ են, համարում եմ անտեղի։ Գնացեք առաջին բաժին, ծանոթացեք զեկույցին։ Ես չեմ հասկանում, լոկացիայի խնդի՞ր ենք մենք այստեղ քննարկում։ Գնացեք, ծանոթացեք, ինչի՞ չեք գնացել։ Կես տարի անցել է, ամեն հարցազրույցին, մեր լրագրողները, մնացած բոլորը առիթ բաց չեն թողնում, թողնում սրա մասին խոսելու համար։ Եղբայրներ ջան, քույրեր ջան, գնացեք ծանոթացեք, ինչո՞ւ չեք ծանոթանում, մեզ քննադատում եք, բայց չեք գնում ծանոթանաք, ինչո՞ւ»

Պատգամավոր կա, որգնացել է, բացել է, նայել է, ասել է՝ չէ, շատ է, հետո կնայեմ։ Սա՞ է պրոբլեմը։ Այնտեղ մարդկանց կյանքերին վերաբերվող թեմա կա, սրա շուրջ շահարկումներ անելը շատ ու շատ մարդկանց համար, կարող եմ ասել, մեծամասնությանս համար ցավոտ է, վերջացրեք սրա շուտ շահարկումներ անելը, խնդրում եմ, գնացեք, ծանոթացեք», ասաց ԱԺ նախագահը։

Անդրադառնալով նիստերին մասնակցությանը՝ Սիմոնյանը շեշտեց, որ կարող է հրապարակել ընդդիմադիր խմբակցությունների բացակաների քանակը։

«Հեսա կհրապարակեմ ինչքան եք եկել գործի, վերջին 5 տարին վատ աշակերտի պես չեք գալիս, էլ չեմ ասում, որ հանձնաժողովի նիստերին ընդհանրապես չեք մասնակցում: Վերջին անգամ խորհրդի նիստին Սեյրան Օհանյանն է եկել՝ չեմ հիշում, թե երբ: Խնդիր չկա, կխնդրեմ քարտուղարությանը՝ կկազմակերպեն ձեր բացակաները, անուն առ անուն կհրապարակեմ»,- ասաց Սիմոնյանն ընդգծելով, որ ընդդդիմադիր գործընկերները չեն մասնակցել նաև 44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովի նիստերին։ :

Ամենից շատ դիտված

15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում