copy image url
Արտաքին 6 ամիս առաջ - 10:57 19-01-2026

ԵՄ-ն ու Մեծ Բրիտանիան հավատարիմ են Դանիայի և Գրենլանդիայի ինքնիշխանությանը

Եվրամիությունն ու Մեծ Բրիտանիան հաստատակամ են Գրենլանդիայի և Դանիայի Թագավորության ինքնիշխանության պահպանման իրենց հանձնառության մեջ, հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը:

Նա X-ում իր գրառման մեջ հայտնել է, որ Գրենլանդիայի շուրջ զարգացումները քննարկել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի, Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի, Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնի, Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի և Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնիի հետ:

«Մենք միշտ պաշտպանելու ենք մեր ռազմավարական տնտեսական և անվտանգության շահերը», - նշել է Ուրսուլա ֆոն դեր Լայենը:

ԱՄՆ նախագահը ավելի վաղ հայտարարել է, որ փետրվարի 1-ից Միացյալ Նահանգներ ապրանքներ արտահանող եվրոպական մի շարք երկրների համար 10 տոկոս մաքսատուրք կսահմանվի, որն ուժի մեջ կմնա այնքան, քանի դեռ գործարք չի կնքվել ԱՄՆ կողմից Գրենլանդիայի ամբողջական գնման վերաբերյալ։