Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 4 ամիս առաջ - 21:13 17-01-2026

Մասյացոտնի թեմի մի շարք հոգևորականներ Տեր Ռուբեն Վարդապետ Զարգարյանին աջակցություն են հայտնել

Այսու, Մասյացոտնի թեմի ներքոհիշյալ եկեղեցականներս, հավատարիմ՝ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու կարգին և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի առաքելությանը, որդիական մեր զորակցությունն ենք հայտնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսին։ Մեզ համար վավերական է 2026 թ. հունվարի 10-ի հայրապետական տնօրինությունը, որով ճանաչում ենք Տեր Ռուբեն Վարդապետ Զարգարյանին՝ որպես Մասյացոտնի թեմի առաջնորդական տեղապահ։ Այս մասին հայտարարություն է տարածել Մասյացոտնի թեմի հոգևորականաց դասը։

«Մենք և մեր հոգևոր խնամքին հանձնված եկեղեցական ծուխերը լիակատար աջակցություն ենք հայտնում մեր նորանշանակ առաջնորդին և պատրաստակամ ենք նրա հոգևոր իշխանության ներքո՝ սիրով, համերաշխությամբ և ծառայական ոգով, շարունակելու մեր սպասավորությունը հավատավոր մեր ժողովրդի և Սուրբ Եկեղեցու կյանքում։

Խնդրում և հորդորում ենք մեր հավատացյալ հայորդիներին՝ չտրվել պառակտիչ սադրանքներին, մոլորեցնող հայտարարություններին, և զգուշանալով Եկեղեցու միությունը խաթարող խոսքերից՝ պահպանել հոգևոր խաղաղությունը, միասնությունն ու հավատարմությունը Մայր Եկեղեցուն։

Ականջալուր լինենք Սուրբ Պողոսի առաքելական զգուշացմանը. «Քրիստոնյա մի եղբայր իր հավատակից եղբորը դատի է քաշում, այն էլ՝ անհավատների առջև։ Բայց ձեզ համար արդեն իսկ հանցանք է միմյանց դեմ դատ ունենալը։ Ավելի լավ կլիներ, որ հանձն առնեիք անիրավվել կամ զրկանք կրել» (Ա Կորնթ. 6։6-7)։

1. Տ. Մխիթար քհն. Ալոյան - Շահումյանի Սբ. Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ,

2. Տ. Ղևոնդ քհն. Ղևոնդյան - Դալարի Սբ. Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ,

3. Տ. Անդրեաս քհն. Թավադյան - Նորաբացի Սբ. Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ,

4. Տ. Թաթուլ քհն. Գասպարյան - Մասիսի Սբ․ Գևորգ եկեղեցու հոգևոր հովիվ,

5. Տ. Գրիգոր քհն. Հովհաննիսյան - Արգավանդի Սբ. Սարգիս եկեղեցու հոգևոր հովիվ,

6. Տ. Դերենիկ քհն. Միքայելյան - Արևշատի Սբ. Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ,

7. Տ. Եփրեմ քհն. Հարությունյան - Մխչյանի Սբ. Հովհաննես եկեղեցու հոգևոր հովիվ,

8. Տ. Միքայել քհն. Նուրիջանյան - Մրգավանի Սբ. Հակոբ եկեղեցու հոգևոր հովիվ,

9. Տ. Հովակիմ քհն. Հարությունյան - Վարդաշենի Սուրբ Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ,

10. Տ. Ղազար քհն. Թորոսյան - Մարմարաշենի Սբ. Գևորգ եկեղեցու հոգևոր հովիվ,

11. Տ. Աբրահամ քհն. Մարտիրոսյան - Դաշտավանի Սբ. Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ,

12. Տ. Արծրուն քհն. Միքայելյան - Արարատ քաղաքի Սբ․ Ամենափրկիչ եկեղեցու հոգևոր հովիվ,

13. Տ. Եղիշե քհն. Նուրիջանյան - Վերին Արտաշատի Սբ. Աստվածածին և Դվինի Սուրբ Հարություն եկեղեցիների հոգևոր հովիվ,

14. Տ. Հովսեփ քհն. Սարգսյան - Վեդիի Սբ. Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ,

15. Տ. Եզնիկ քհն. Մարդիրյան - Մասիսի Սբ. Թադեոս եկեղեցու հոգևոր հովիվ,

16. Տ. Բենիամին քհն. Ծատուրյան - Կանաչուտի Սբ. Գևորգ եկեղեցու հոգևոր հովիվ,

17. Տ. Արտաշես քհն. Հակոբյան - Ոսկետափի Սուրբ Սահակ-Մեսրոպ եկեղեցու հոգևոր հովիվ,

18. Տ. Տիրան քհն. Նահապետյան - Բյուրավանի Սբ․ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հոգևոր հովիվ,

19. Տ. Հարություն քհն. Հակոբյան - Արարատի Սբ. Հակոբ եկեղեցու հոգևոր հովիվ,

20. Արսեն սրկ. Զոհրաբյան,

21. Ռոբերտ սրկ. Տերտերյան»։

Ամենից շատ դիտված

23:49 Սա ստոր հերյուրանք է և քաղաքական պատվեր. Սողոմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու փորձի մասին
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
22:48 Ժողովրդավարության նկատմամբ ոտնձգություն, այն էլ ընտրություններից 2 օր առաջ. Արման Թաթոյան
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
09:00 «Թավշյա» տեղահանություն և միլիարդների պետական շնորհ․ ինչպե՞ս է հարստանում «Ռենշինը» հարկատուների հաշվին
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել