copy image url
Ներքին 7 ամիս առաջ - 18:43 16-01-2026

Գվարդիայի ծառայողները ձերբակալեցին «Մերսեդեսի» փախուստի դիմած վարորդին և ուղևորին

Հունվարի 15-ին՝ ժամը 21․30-ին, Ոստիկանության գվարդիայի ծառայողները մայրաքաղաքի Գյուրջյան փողոցում նկատել են, որ «Մերսեդես» մակնիշի մի ավտոմեքենայի վարորդը դրսևորում է կասկածելի վարքագիծ՝ իջել է մեքենայից և ինչ-որ բան է փնտրում։ Այս մասին տեղեկանում ենք ՆԳՆ ոստիկանությունից։

Տղամարդը նկատելով իրավապահներին, նստել է մեքենան և դիմել փախուստի։ Գվարդիայի ծառայողները փորձել են կանգնեցնել մեքենան, սակայն վարորդը վարել է նրանց ուղղությամբ և վրաերթի ենթարկել երկու ծառայողի։ Չենթարկվելով «կանգ առ» հրահանգին՝ վարորդը մեքենան վարել է անկանոն, դուրս եկել հանդիպակաց երթևեկելի գոտի՝ վտանգելով մարդկանց կյանքն ու առողջությունը։

Գվարդիայի ծառայողերից մեկն իրեն ամրակցված զենքով արձակել է նախազգուշական կրակոց, սակայն վարորդը շարունակել է անկանոն երթևեկը։

Իրավիճակով պայմանավորված՝ կրակ է արձակվել ավտոմեքենայի անիվներին։ Նորք-Մարաշի 1-ին նրբանցքում «Մերսեդեսի» վարորդը կորցրել է կառավարումը, և մեքենան բախվել է էլեկտրասյանը։

Վարորդն ու ուղևորը իջել են մեքենայից և դիմել փախուստի, ինչը, սակայն, կանխվել է։

Մայրաքաղաքի բնակիչներ 34 և 35 տարեկան տղամարդիկ ձերբակալվել ու տեղափոխվել են Համայնքային ոստիկանության Նոր Նորքի բաժին։

34-ամյա տղամարդու անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է 1,92 գրամ փոշենման զանգված, որը ըստ նրա կոկաին է, ձեռք է բերել տելեգրամյան ալիքի միջոցով։

Տղամարդիկ և կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին։

Վրաերթից վնասվածքներ ստացած Գվարդիայի ծառայողները բուժօգնություն ստանալուց հետո դուրս են գրվել հիվանդանոցից։ Երկուսի վիճակն էլ գնահատվում է բավարար։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը