Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 4 ամիս առաջ - 19:18 15-01-2026

Թրամփն Իրանին ռազմական հարված հասցնելու ծրագրեր չունի. Պակիստանում ԻԻՀ դեսպան

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը իրանական կողմին հայտնել է, որ ԻԻՀ-ին ռազմական հարվածներ հասցնելու ծրագրեր չունի։

Այս մասին, ինչպես հաղորդում է պակիստանյան Dawn պարբերականը, հայտարարել է Իսլամաբադում Իսլամական Հանրապետության դեսպան Ռեզա Ամիրի Մողադամը։

Ըստ նրա՝ Թրամփը միևնույն ժամանակ Թեհրանին խնդրել է նույնպես զսպվածություն ցուցաբերել։

«Ինչպես հայտնել է Իրանի դեսպանը, անցած գիշեր նա տեղեկություն է ստացել այն մասին, որ Թրամփը պատերազմ չի ուզում և Իրանին խնդրել է չհարձակվել տարածաշրջանում ամերիկյան ռազմաբազաների վրա»,- ասված է հրապարակման մեջ։