copy image url
Արտաքին 6 ամիս առաջ - 22:15 13-01-2026

Ուկրաինական ԱԹՍ-ները Սև ծովում գրոհել են երկու լցանավերի վրա

Ուկրաինայի զինված ուժերի անօդաչուները Սև ծովում հարձակվել են երկու նավթային լցանավի վրա՝ Կասպիական խողովակաշարային կոնսորցիումի (ԿԽԿ) տերմինալի մոտակայքում։

Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով իր աղբյուրին։

«Delta Harmony և Matilda նավերը ուկրաինական անօդաչուների հարձակման հետևանքով ստացել են բեռնափոխադրման սարքավորումների վնասվածքներ, սակայն չեն կորցրել կառավարումը»,-պատմել է գործակալության զրուցակիցը։

«Կազմունայգազ»-ում հստակեցրել են, որ ղազախական ընկերության վարձակալած Matilda լցանավը պետք է նավթ բարձեր ԿԽԿ-ում։ Պայթյունի հետևանքով անձնակազմի անդամները չեն տուժել, նավը շարունակում է նավարկելի մնալ։

Աղբյուրը հավելել է, որ լցանավերը վարձվել էին «Թենգիզշևրոյլ» և «Կարաչագանակ Պետրոլիում Օփերեյթինգ» միջազգային կոնսորցիումների կողմից՝ Ղազախստանից նավթ տեղափոխելու համար։ Նրանք այդ երկրում հանքավայրեր են մշակում ամերիկյան ընկերությունների մասնակցությամբ։

Ամենից շատ դիտված