copy image url
Ներքին 7 ամիս առաջ - 14:38 13-01-2026

Բուքը փակել է Մաստարա-Լանջիկ ճանապարհի մոտ 15 կմ հատված. 1000-ից ավելի մեքենաներ չեն կարողանում երթևեկել

Այսօր՝ հունվարի 13-ին, արտակարգ իրավիճակ է ստեղծվել Երևան-Գյումրի ավտոճանապարհի Մաստարա-Լանջիկ-Գյումրի մոտ 15-կիլոմետրանոց հատվածում։

Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երթևեկությունը Գյումրիից դեպի Լանջիկ, ժամանակավորապես դադարեցվել է, քանի որ բուքն իր սև գործն է անում։

Վաղ առավոտից Թալինի, Մարալիկի փրկարարները, Արագածոտնի և Շիրակի մարզի գումարտակների պարեկներն ու ճանշինականները նշված հատվածներից ձնաբքի տակ հայտնված մոտ 30 ավտոմեքենա են դուրս բերել անվտանգ վայր։

Երբ ճանշինը ճանապարհը բացում է ու բուքը մի թեթև դադարում է, Շիրակի պարեկները ավտոմեքենաները ուղեկցում են մինչև Արագածոտնի մարզ, որտեղից էլ Արագածոտնի պարեկներն են նրանց ուղեկցում մինչև Մաստարա, որտեղ երթևեկությունը ամբողջությամբ անցանելի է, ճանապարհներին ձյուն չկա։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ձնաբքի պատճառով մոտ 1000-ից ավելի ավտոմեքենաներ այս պահին չեն կարողանում երթևեկել։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ