copy image url
Սպորտ 6 ամիս առաջ - 23:36 09-01-2026

«Փյունիկը» և «Ուրարտուն» ձմեռային ուսումնամարզական հավաք կանցկացնեն ԱՄԷ-ում

«Փյունիկը» և «Ուրարտուն» ձմեռային ուսումնամարզական հավաք կանցկացնեն Արաբական Միացյալ Էմիրություններում։

Այս մասին հայտնում են երևանյան ակումբների մամուլի ծառայությունները։

«Նռնագույնները» հունվարի 18-ից փետրվարի 19-ը ուսումնամարզական հավաք կանցկացնեն Արաբական Միացյալ Էմիրությունների Աջման քաղաքում՝ նախապատրաստվելով մրցաշրջանի երկրորդ հատվածին։

«Առյուծները» էլ հունվարի 26-ից փետրվարի 13-ը ուսումնամարզական հավաք կանցկացնեն Արաբական Միացյալ Էմիրություններում։

Հավաքի ընթացքում ակումբները կանցկացնեն նաև ստուգողական հանդիպումներ։ Մրցակիցների և խաղերի ժամանակացույցի վերաբերյալ մանրամասները կհայտարարվեն ավելի ուշ։