copy image url
Արտաքին 6 ամիս առաջ - 17:16 09-01-2026

Կոչ եմ անում Կիևի բնակիչներին ժամանակավորապես լքել քաղաքը. Կլիչկո

Կիևի բազմաբնակարան շենքերի կեսը՝ գրեթե 6000-ը, առանց ջեռուցման է մնացել՝ մայրաքաղաքի կարևորագույն ենթակառուցվածքներին Ռուսաստանի կողմից զանգվածային հարձակման հետևանքով։ Քաղաքում նաև ջրամատակարարման խափանումներ են եղել, հայտարարել է Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն։ Գրում են ռուսական լրատվամիջոցները։

«Սոցիալական հաստատությունները, մասնավորապես՝ հիվանդանոցներն ու ծննդատները, ջեռուցվում են շարժական կաթսայատներով։ Եվ էներգետիկների հետ համատեղ նրանք աշխատում են Կիևի բնակիչների տներում էլեկտրաէներգիան և ջեռուցումը վերականգնելու ուղղությամբ։ Դժբախտաբար, առաջիկա օրերին կանխատեսվում է ցուրտ եղանակ։ Ես նաև կոչ եմ անում մայրաքաղաքի այն բնակիչներին, որոնք կարող են ժամանակավորապես մեկնել քաղաքից դուրս, որտեղ հասանելի են էլեկտրաէներգիայի և ջերմության աղբյուրներ, դա անել»,- նշել է Կլիչկոն։

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել
09:31 Ռուսաստանի Ազգային գվարդիան նախապատրաստվում է զորահավաքին և ռազմական դրությանը