Ուղիղ եթեր
copy image url
Ավելին 4 ամիս առաջ - 22:12 08-01-2026

Հայաստանը զբաղեցրել է 2026 թ. այցելելու 52 վայրերի ցանկի 20-րդ հորիզոնականը. NYT

The New York Times-ը հրապարակել է 2026 թվականին այցելելու 52 վայրերի ցանկ, և Հայաստանը ևս ընդգրկվել է վարկանիշային ցանկում։

Հայաստանի Հանրապետությունը զբաղեցրել է ցանկի 20-րդ հորիզոնականը՝ առաջ անցնելով մի շարք երկրներից, մասնավորապես՝ Իսպանիայից, Անգլիայից և Սեյշելյան կղզիներից։

«Գտնվելով խստաշունչ Կովկասում, Հայաստանը տասնամյակներ շարունակ գրավել է զբոսաշրջիկների և բնության սիրահարների ուշադրությունը։ Սակայն վերջերս զբոսաշրջիկների թիվը կտրուկ աճել է՝ 2025 թվականի առաջին ութ ամիսներին գրանցվել է ռեկորդային թիվ, իսկ օգոստոսին՝ ամսական այցելությունների նոր ռեկորդ», - նշված է հոդվածում։

Ինչպես նշում է պարբերականը, այդ ֆոնին, աշխարհի ամենամեծ գինու մրցույթներից մեկը՝ Concours Mondial de Bruxelles-ը, տեղի է ունենում մայիսին Հայաստանի մայրաքաղաք Երևանում։

«Հայաստանը, որի գինեգործական ավանդույթները հաշվվում են ավելի քան 6000 տարի, իր երկրպագուներին առաջարկում է շրջագայություն չորս խոշոր գինեգործական շրջաններում»,- նշված է հոդվածում։

«Հեղափոխական Ամերիկա»-ն ​​գլխավորել է հեղինակավոր պարբերականի վարկանիշը։
Մասնավորապես, The New York Times-ը խորհուրդ է տալիս ճանապարհորդներին մասնակցել Միացյալ Նահանգների 250-ամյակի տոնակատարություններին, Աշխարհի գավաթի խաղին և հրավառության համերգին, որոնք նախատեսված են Վաշինգտոնում 2026 թվականի հուլիսի 4-ին։

Լեհաստանի մայրաքաղաք Վարշավան զբաղեցրել է երկրորդ տեղը, հատկապես իր Ժամանակակից արվեստի թանգարանի և TR Warszawa ավանգարդ թատրոնի շնորհիվ։

Առաջին եռյակը եզրափակել է Բանգկոկը, որը պարբերականն ուշադրությունը գրավել է իր հայտնի «Վատ Չայվաթհանարամ» տաճարային համալիրով և այգիներով։

Ամենից շատ դիտված

23:49 Սա ստոր հերյուրանք է և քաղաքական պատվեր. Սողոմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու փորձի մասին
20:45 «Ուժեղ Հայաստան»-ի գրանցումը ուժը կորցրած կամ անվավեր ճանաչելու ողջամիտ իրավական հնարավորություն առկա չէ․ փաստաբան
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
22:48 Ժողովրդավարության նկատմամբ ոտնձգություն, այն էլ ընտրություններից 2 օր առաջ. Արման Թաթոյան
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
09:00 «Թավշյա» տեղահանություն և միլիարդների պետական շնորհ․ ինչպե՞ս է հարստանում «Ռենշինը» հարկատուների հաշվին
20:40 Թույլ չտալ Հայաստանի սպանություն. Անդրանիկ Թևանյանի հոդվածը ՔԿՀ-ից