Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 4 ամիս առաջ - 21:28 08-01-2026

Գուսան վարդապետի ընդվզումը ոչ թե վարդապետական հիմքեր ունի, այլ անձնական անհանդուրժողականություն է

Շվեյցարիայի հայոց թեմի առաջնորդական տեղապահ Գուսան ծայրագույն վարդապետ Ալճանյանի ընդվզումը ոչ թե վարդապետական կամ հովվական հիմքեր ունի, այլ անձնական անհանդուրժողականություն է։

Նման տեսակետ է հայտնել շվեյցարահայ գործարար և բարերար Վահե Գաբրաշը` անդրադառնալով Շվեյցարիայի թեմի առաջնորդական տեղապահի կողմից` Գարեգին Բ–ի հրաժարականին միանալու վարչապետ Նիկոլ Փաշինյանին նախաձեռնությանը։

Հունվարի 6-ին հայտնի դարձավ, որ Շվեյցարիայի հայոց թեմի առաջնորդական տեղապահը միացել է Գարեգին Բ–ի դեմ դուրս եկած 10 եպիսկոպոսներին ու արքեպիսկոպոսներին։

«Երկու շաբաթ անց Շվեյցարիայի թեմում իր առաքելությունն է ստանձնելու Մայր աթոռ Սուրբ Էջմիածնից գործուղված նոր եպիսկոպոսը։

Ակնհայտ է դառնում, որ հայր Գուսանի ընդվզումը ոչ թե վարդապետական կամ հովվական հիմքեր ունի, այլ պարզապես անձնական անհանդուրժողականություն է մի նոր սպասավորի հանդեպ, որը գալիս է ստանձնելու մի պաշտոն, որը Հայր Սուրբը, ըստ ամենայնի, ինքն էր ակնկալում։ Երբ հոգևորականն առաջնորդվում է ոչ թե հոգևոր խոնարհությամբ, այլ անձնական հավակնություններով, նա ոչ թե պաշտպանում է իր հոտը, այլ այն դարձնում է խոցելի»,– ասել է Գաբրաշը։

Նրա կարծիքով` եթե հայր Գուսանը չէր ընդունում վերադասի առաջնորդությունը կամ սեփական շահը վեր է դասում համայնքի միասնությունից, նա պետք է հրաժարական տար, ինչը հավատացյալներին թույլ կտար առանց կողմնակի ճնշումների, սթափ որոշում կայացնել։

Նրա խոսքով` Շվեյցարիայի հայ համայնքը հավատարիմ է Հայ առաքելական եկեղեցուն, Ամենայն հայոց կաթողիկոսին և նորանշանակ եպիսկոպոսին։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել