copy image url
Արտաքին 7 ամիս առաջ - 12:20 08-01-2026

Նորվեգիայի վարչապետը հայտարարել Է Դանիայի հետ միավորվելու անհրաժեշտության մասին

Նորվեգիայի վարչապետ Յոնաս Գահր Ստյորեն հայտարարել է, որ ժամանակն է, որ թագավորությունը «միավորվի Դանիայի հետ»՝ Գրենլանդիայի նկատմամբ ԱՄՆ-ի հավակնությունների ֆոնին։

«Այժմ ժամանակն է միավորվել Դանիայի հետ... Վերջին բանը, որ ինձ ասաց [Դանիայի վարչապետ] Մետե Ֆրեդերիկսենը, հետևյալն էր. «Այժմ ամեն ինչ լուրջ է, Յոնաս»», - Ստյորեի խոսքերը մեջբերում է NRK հեռուստաալիքը:

Ըստ տեղեկատվության՝ Նորվեգիայի վարչապետը դանիացի գործընկերոջ հետ զրուցել է հունվարի 6-ին Փարիզում:

Ավելի վաղ Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիթը լրագրողների համար անցկացվող հերթական ճեպազրույցի ժամանակ հայտարարել էր, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր ենթակաների հետ ակտիվ քննարկումներ է անցկացնում Գրենլանդիան գնելու հնարավորության շուրջ։ Գրենլանդիան ուժով զավթելու հնարավորության մասին հարցին ի պատասխան՝ Լիվիթը հայտարարել է, որ «նախագահ Թրամփը միշտ դիտարկում է բոլոր հնարավոր տարբերակները»՝ միևնույն ժամանակ նշելով, որ ամերիկյան առաջնորդի համար առաջնահերթ լուծումը դիվանագիտականն է։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ