copy image url
Ներքին 6 ամիս առաջ - 10:14 08-01-2026

Վիճաբանություն՝ Շիրակի մարզում․ բուհերից մեկի ամբիոնի վարիչը տեղափոխվել է հիվանդանոց

Հունվարի 2-ին վիճաբանություն և դանակահարություն է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Այդ օրը Ժամը 21։20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Շիրակի մարզային քրեական վարչությունում և ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մուշի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ շտապօգնության խումբը Կնունյանց փողոցից «Կրծքավանդակի ձախ կեսի կտրած, ծակած, արյունահոսող վերքեր» ախտորոշմամբ «Գյումրի» բժշկական կենտրոն է տեղափոխել մի քաղաքացու։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել Շիրակի մարզային քրեական վարչության պետի պաշտոնակատար Արթուր Ֆիշյանը, ոստիկանության Մուշի բաժնի պետ Ալեքսան Նորսոյանը և ՀՀ ՆԳՆ Ոստիկանության պարեկային ծառայության Շիրակի մարզի գումարտակի հրամանատար Լևոն Մարտիրոսյանը։ Տեղում պարզվել է, որ վիրավորը Երևանի բնակիչ 39-ամյա Արմեն Թ․-ն է։

Գ․ Շամշյանի տեղեկություններով իրավապահները պարզել են, որ վիրավորը վնասվածքները ստացել է նույն օրը ժամը 20։00-ի սահմաններում Գյումրի քաղաքի Կնունյանց փողոց 20 հասցեի մոտակայքում չպարզված հանգամանքներում իրեն անծանոթ անձանց միջև ծագած վիճաբանության ժամանակ վերջիններիս կողմից դանակով հարվածներ ստանալու հետևանքով։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով ոստիկանության Մուշի բաժնի ծառայողների կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ հունվարի 2-ին Արմեն Թ․-ին վիճաբանության ժամանակ դանակով հարվածել է Շիրակի մարզի բնակիչ 24-ամյա Սմբատ Դ․-ն և ձեռնարկվում են միջոցառումներ նրան, վիճաբանության մյուս մասնակիցներին և հանցագործության գործիքը հայտնաբերելու ուղղությամբ։

Գ․ Շամշյանի տեղեկություններով Արմեն Թ․-ն աշխատում է Հայաստանում հայտնի բուհերից մեկում որպես ամբիոնի վարիչ։

Մանրամասսները՝ սկզբնաղբյուր կայքում

Ամենից շատ դիտված

12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել