copy image url
Ներքին 6 ամիս առաջ - 17:21 07-01-2026

9600 ուսուցիչ անցել է կամավոր ատեստավորում և ստանում է բարձր վարձատրություն․ Անդրեասյան

«Մենք ունենք 9600 ուսուցիչ, որոնք, բողոքարկման ցուցանիշը հաշվի առնելով, հաջողությամբ անցել են կամավոր ատեստավորումը և այս ամսից սկսած ստանում են բարձրացված վարձատրություն։ Նրանք կազմում են մեր ուսուցիչների շուրջ 31 տոկոսը։ Սա ցույց է տալիս, որ կամավոր ատեստավորման համակարգն ամբողջությամբ կայացել է և շարունակում է զարգանալ։ Միևնույն ժամանակ մենք անընդհատ հանդիպումներ ենք ունենում ուսուցիչների հետ՝ հասկանալու համար, թե ինչ բարելավման տեղեր ունենք, և այս աշխատանքները կազմում են մեր շարունակական քայլերի մի մասը»,- այս մասին հայտարարել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։

Նա նշել է, որ բարձր վարձատրվող ուսուցիչների թիվը շարունակելու է ավելանալ, և ներկայումս արդեն յուրաքանչյուր երրորդ ուսուցիչ ատեստավորված է։

«Համակարգում նոր ուսուցիչների պակաս չկա․ 2024-ին և 2025 թվականի առաջին կիսամյակում դպրոցներ են մուտք գործել ավելի քան 4000 նոր ուսուցիչներ»,- տեղեկացրել է ԿԳՄՍ նախարարը։

Ամենից շատ դիտված

12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում