copy image url
Ներքին 6 ամիս առաջ - 20:18 03-01-2026

Լոռիում մերկասառույցի պատճառով 61-ամյա վարորդը Mitsubishi-ով հայտնվել է Ձորագետ գետում․ shamshyan.com

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ այսօր՝ հունվարի 3-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 14։00-ի սահմաններում Ալավերդի-Վանաձոր ավտոճանապարհի 20 կմ հատվածում Երևանի բնակիչ 61-ամյա Կարինե Բ․-ն իր վարած «Mitsubishi» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել Ձորագետ գետում՝ քարերի վրա։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Ալավերդի» բժշկական կենտրոն։

Վիրավորին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Թումանյանի հրշեջ փրկարարական ջոկատի փրկարարները, ովքեր պատգարակով վիրավորին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային։

Վթարի փաստով Թումանյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում