copy image url
Արտաքին 6 ամիս առաջ - 17:54 31-12-2025

Փարիզն և Լոնդոնը պատրաստվում են Ուկրաինա խաղաղարար առաքելություն ուղարկել

Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան պատրաստ են մասնակցել «բազմազգ ուժերի» դիտորդական գործողությանը՝ Մոսկվայի և Կիևի միջև ապագա խաղաղության համաձայնագիրն ապահովելու համար: Այս մասին չորեքշաբթի՝ դեկտեմբերի 31-ին, հայտնել է Die Welt թերթը՝ հղում անելով եվրոպական դիվանագիտական ​​աղբյուրներին:

Թերթի տվյալներով՝ բրիտանացի և ֆրանսիացի զինվորականները ԵՄ ներկայացուցիչների հետ միասին, արդեն մշակել են Ուկրաինայի անվտանգության երաշխիքներ տրամադրելու ծրագրերը: Ավելին՝ Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան պատրաստ են իրենց զորքերն ուղարկել դիտորդական առաքելությանը մասնակցելու համար նույնիսկ առանց ՄԱԿ-ի կամ Եվրամիության մանդատի: Նրանց անհրաժեշտ է միայն պաշտոնական Կիևի համաձայնությունը:

Die Welt-ի աղբյուրների համաձայն, նման դիտորդական առաքելության ծրագիրը նախատեսում է, որ ֆրանսիական և բրիտանական զորքերը կարող են կրակ բացել անհրաժեշտության դեպքում՝ հրադադարը պահպանելու համար: Քննարկվում է նաև այլ անանուն եվրոպական երկրների զորքերի մասնակցությունը: Դիվանագետները գնահատում են, որ հրադադարի առաջին ամիսներին նման «միջազգային ուժերի» թիվը կարող է տատանվել 10․000-ից մինչև 15․000 զինվորի սահմաններում:

«Բազմազգ ուժերը» պետք է ապահովեն Ուկրաինայի անվտանգությունը ծովից և օդից, ինչպես նաև հարևան երկրներից: Die Welt-ը չի նշում բոլոր երկրների անունները, բայց ենթադրվում է, որ Թուրքիան ևս կարող է էական դեր խաղալ դիտորդական առաքելության մեջ, մասնավորապես՝ Սև ծովում:

Ամենից շատ դիտված

15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում