copy image url
Ներքին 5 ամիս առաջ - 17:11 30-12-2025

Էջմիածնում 36-ամյա հարսը դանակահարել է սկեսրոջը և ամուսնուն, ապա ամուսինն է դանակով հարվածներ հասցրել կնոջը

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ դեկտեմբերի 18-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 22։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Վաղարշապատի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Էջմիածին քաղաքի շենքերից մեկում ծեծկռտուք է։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, քիչ անց ոստիկանության Վաղարշապատի բաժնում կրկին տեղեկություն է ստացվել, որ հարսը ամուսնու մորը դանակով հարվածելու հետևանքով «ձախ դաստակի կտրած վերք, երկրորդ, երրորդ մատերի ջլերի վնասում» ախտորոշմամբ «Հերացի թիվ 1» համալսարանական հիվանդանոց է տեղափոխվել Արմավիրի մարզի բնակիչ 61-ամյա Լենա Ս․-ն։

Ոստիկանության Վաղարշապատի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի տեղակալ Բախտավորյանի գլխավորությամբ պարզել են, որ դեկտեմբերի 18-ին, ժամը 21։30-ի սահմաններում Արմավիրի մարզի բնակիչ 36-ամյա Քրիստինե Բ․-ն կենցաղային հարցերի շուրջ իրենց տանը վիճաբանել է իր ամուսնու, Արմավիրի մարզի բնակիչ 35-ամյա Գևորգ Ս․-ի և ամուսնու մայր (սկեսուր), Արմավիրի մարզի բնակիչ 61-ամյա Լենա Ս․-ի, որի ժամանակ Քրիստինե Բ․-ն խոհանոցային դանակով հարվածել է Լենա Ս․-ի ձախ ձեռքին և Գևորգ Ս․-ի դեմքի ու ձախ ձեռքի հատվածներին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ, իսկ Գևորգ Ս․-ն իր հերթին նույն վիճաբանության ժամանակ իր մոտ գտնվող բարդ փականով դանակով 2 անգամ հարվածել է Քրիստինե Բ․-ին՝ պատճառելով «Աջ ազդրի վերին երորդականում մակերեսային վերք» ախտորոշմամբ վնասվածքներ։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Ամենից շատ դիտված

23:49 Սա ստոր հերյուրանք է և քաղաքական պատվեր. Սողոմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու փորձի մասին
18:45 Ոնց են ավտոբուսներով Աշտարակի համայնքապետարանի մոտից մարդկանց տանում ՔՊ հավաքին
17:13 Երջանիկ պատահականությամբ բոլորը Վանաձորից «կամավոր», կազմակերպված գնում են Փաշինյանի հանրահավաքին. Մենուա Սողոմոնյան
19:57 Եթե Փաշինյանը արգելում է «Ուժեղ Հայաստանին» մասնակցել ընտրության՝ պատճառը պարտվելու տագնապն է. քաղաքագետ
20:45 «Ուժեղ Հայաստան»-ի գրանցումը ուժը կորցրած կամ անվավեր ճանաչելու ողջամիտ իրավական հնարավորություն առկա չէ․ փաստաբան
16:31 ՔՊ-ի աջակիցը վրաերթի է ենթարկել ԲՀԿ-ի քարոզարշավի մասնակիցներին
22:48 Ժողովրդավարության նկատմամբ ոտնձգություն, այն էլ ընտրություններից 2 օր առաջ. Արման Թաթոյան
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
17:07 Մեզնից խլեցին ամենաթանկն ու ասացին, որ առանց խլելու էլ հնարավոր էր, բայց մենք ուզեցինք, որ դուք սգաք՝ հանուն «ոչնչի». զոհված զինծառայողի քրոջ գրառումը
19:10 Մանիպուլյացիա՞, թե՞ անտեղյակություն. Նիկոլ Փաշինյանի՝ 8 միլիարդ դոլարի առասպելը