copy image url
Ներքին 6 ամիս առաջ - 18:38 29-12-2025

Տեղի է ունեցել գերիների, պատանդների և անհայտ կորած անձանց հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը

ԱԱԾ տնօրենի գլխավորությամբ այսօր տեղի է ունեցել Գերիների, պատանդների և անհայտ կորած (գտնվելու վայրն անհայտ) անձանց հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը, որտեղ ներկայացվել են ձեռնարկված քայլերը՝ ուղղված անհայտ կորածների ճակատագրի պարզմանը, ապա քննարկվել այդ ուղղությամբ ձեռնարկվելիք աշխատանքները:

Այս մասին հայտնում են ՀՀ ԱԱԾ-ից, որի հաղորդագրությունը տեղադրում ենք ստորև.

2025 թ. դեկտեմբերի 29-ին ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Ա. Սիմոնյանի գլխավորությամբ տեղի ունեցավ Գերիների, պատանդների և անհայտ կորած (գտնվելու վայրն անհայտ) անձանց հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը:

Հանձնաժողովի նախագահ՝ ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Ա․ Սիմոնյանը բացման խոսքում վերահաստատել է, որ անհայտ կորածների հարցը դիտարկվում է բացառապես որպես հումանիտար խնդիր։

Այնուհետև ներկայացվել են նախորդ նիստից հետո կատարված աշխատանքները, ձեռնարկված քայլերը՝ ուղղված անհայտ կորածների ճակատագրի պարզմանը։

Քննարկվել են հետագա պլանները՝ գալիք տարվա ընթացքում անհայտ կորած անձանց որոնողական աշխատանքների համակարգման և շահագրգիռ կողմերի հետ համագործակցության ամրապնդման վերաբերյալ։

Նիստի վերջում հանձնաժողովի նախագահ՝ ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Ա. Սիմոնյանի կողմից տրվել են համապատասխան հանձնարարականներ։

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
19:48 Լուսակունք գյուղում բնակելի տանը կից խոտածածկ տարածքում հրդեհ է բռնկվել
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել