Ուղիղ եթեր
copy image url
Ավելին 5 ամիս առաջ - 14:14 28-12-2025

Մահացել է ֆրանսիացի դերասանուհի Բրիջիտ Բարդոն

Ֆրանսիացի դերասանուհի Բրիջիտ Բարդոն մահացել է 91 տարեկանում:

Այս մասին հաղորդում է Agence France-Presse-ը՝ հղում անելով դերասանուհու հիմնադրամին։

Ավելի վաղ հայտարարվել էր, որ նա հոսպիտալացվել էր:

Բրիջիտ Անն-Մարի Բարդոն ծնվել է 1934 թվականի սեպտեմբերի 28-ին Փարիզում: Նա սկսել է դերասանական կարիերան 1952 թվականին և միջազգային ճանաչում է ձեռք բերել իր առաջին ամուսնու՝ Ռոժե Վադիմի «Եվ Աստված ստեղծեց կնոջը» (1956) ֆիլմում գլխավոր դերակատարմամբ։

Քսանամյա կինոկարիերայի ընթացքում Բարդոն նկարահանվել է 48 ֆիլմում, այդ թվում՝ Անրի-Ժորժ Կլուզոյի «Ճշմարտությունը» (1960), Ժան-Լյուկ Գոդարի «Արհամարհանքը» (1963), Լուի Մալի «Կեցցե՛ Մարիան» (1965) և այլ ֆիլմերում։ Բարդոն աշխատել է Ալեն Դելոնի և Մարչելլո Մաստրոյանիի հետ և հանդես է եկել ֆրանսիական կինոյի առաջատար ռեժիսորների ֆիլմերում։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան