Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 5 ամիս առաջ - 19:24 26-12-2025

Ռուսական բանակը վերահսկողության տակ է վերցրել Կոսովցևո բնակավայրը

Ռուսական զորքը շաբաթվա ընթացքում շարունակել է ակտիվ մարտական գործողությունները մի շարք ուղղություններով։ Տեղեկությունը հայտնում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։

Գերատեսչության տվյալներով՝ «Արևելք» զորախմբավորման ստորաբաժանումներն առաջ են շարժվել դեպի հակառակորդի պաշտպանության խորքեր և վճռական գործողությունների արդյունքում վերահսկողության տակ վերցրել Դնեպրոպետրովսկի մարզի Անդրեևկա, Զապորոժիեի մարզի Զարեչնոյե և Կոսովցևո բնակավայրերը:

Միաժամանակ «Կենտրոն» խմբավորման ստորաբաժանումները ակտիվ գործողությունների ընթացքում վերահսկողության տակ են վերցրել Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության Սվետլոյե բնակավայրը:

Ըստ ՊՆ–ի` ռուսական զորքը շարունակում է Դիմիտրով բնակավայրում ուկրաինական զինված ուժերի` շրջափակման մեջ հայտնված խմբավորման, ինչպես նաև Ռոդինսկոյե և Գրիշինո բնակավայրերի շրջաններում գտնվող թշնամական կազմավորումների ոչնչացումը։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել