Ներքին Նրանց կարծիքով 6 ամիս առաջ - 20:00 25-12-2025

Նիկոլը գլուխը պատին ա տվել․ պատմական հիշողությունը չի կարելի մոռանալ․ հարցում

Նիկոլ Փաշինյանը Սանկտ Պետերբուրգում հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը խոսել է հայ ժողովրդի պատմության դասերից:

Ըստ Փաշինյանի՝ հայ ժողովրդի պատմությունը վիրտուալ խոսակցության մեջ ասում է՝ չկրկնել իրեն:

«Վիրտուալ խոսակցության մեջ պատմական Հայաստանն ինձ ասում է՝ մի գնացեք իմ ճանապարհով, ՀՀ-ն մի դարձրեք պատմական Հայաստանի մաս, որովհետև նա իրական պետություն է»,- ասել է վարչապետը:

Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքի փողոցներում և անցորդներին հարց ուղղել․ «Համաձա՞յն եք Նիկոլ Փաշինյանի հետ, որ պատմական Հայաստանը մեզ ասում է՝ իմ ճանապարհով մի գնացեք»։

Հարցվածների մեծամասնությունը նշեց, որ համաձայն չէ Նիկոլ Փաշինյանի հետ, որոշներն էլ ասացին, որ անցյալը չի կարելի մոռանալ։

«Գլուխը պատին ա տվել»,- պատասխանեց քաղաքացիներից մեկը։

Մեկ այլ անցորդ էլ ասաց, որ հիմա արհամարհական վերաբերմունք է անցյալի նկատմամբ։

«Պատմական հիշողությունը, պատմական միջավայրը հիմա շատ արդիական է դրա պահպանությունը։ Այնպիսի տպավորություն է, որ իրեց հիշողությունից ուզում են ջնջել այն, ինչ տեղի է ունեցել 30,40 տրի առաջ։ Շատ արհամարհական վերաբերմունք ա անցյալի, պատմական հիշողության նկատմամբ»,- նշեց նա։

Քաղաքացիներից մեկի կարծիքով էլ՝ շատ վատ վիճակ է հիմա։

«Իհարկե ոչ։ Նիկոլ Փաշինյանը թող իր ընտանիքին հավաքի, ընտանիք էլ չի, առնի ու ռադ ըլնի գնա։ Ահավոր վիճակ ա, լրիվ ջնջում ա, ոչ մի բան չի մնցել»,- ասաց նա։

«Չեմ ճանաչում Նիկոլ Փաշինյանին»,- պատասխանեց մեկ այլ հարցված։

Մանրամասները՝ տեսանյութում․

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից