copy image url
Ներքին 6 ամիս առաջ - 17:26 25-12-2025

Շահումյանի պուրակում գործելու է «Տարեհաց» խորագրով Ամանորի ուտեստների տոնավաճառ

Հանրապետության հրապարակին կից Ս․ Շահումյանի պուրակում՝ «Էրեբունի-Երևան 2750» շատրվանների հատվածում գործող ամանորյա տոնավաճառի շրջանակում, մինչև 2026 թվականի հունվարի 14-ը գործելու է «Տարեհաց» խորագրով Ամանորի ուտեստների տոնավաճառը։ Հայտնում է ԿԳՄՍՆ-ն։

Ծրագրի նպատակն է ներկայացնել հայկական խոհանոցը՝ որպես ոչ նյութական մշակութային ժառանգության կարևոր դրսևորում։ Տոնավաճառն աջակցում է հայկական ավանդական ուտեստների տարածմանը, հանրության իրազեկմանը և նորովի արժևորմանը, ինչպես նաև հարթակ է ապահովում՝ հայ արհեստավորներին իրենց աշխատանքները ներկայացնելու և վաճառելու համար: Ներկայացված են Ժողովրդական արվեստների թանգարանի վարպետների ստեղծած յուրօրինակ հուշանվերները և Երևանի ու ՀՀ մարզերի մասնագիտական կրթության և ուսուցման հաստատությունների սաների պատրաստած ավանդական ուտեստները։

Տոնավաճառի շրջանակում վարպետաց դասով հանդես են եկել շեֆ խոհարարներ Սեդրակ Մամուլյանը և Յուրի Սարգսյանը: ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը և Երևանի քաղաքապետի տեղակալ Լևոն Հովհաննիսյանը մասնակցել են հայկական խոհանոցի ավանդական ուտեստներից մեկի՝ Արագածոտնի հագանու պատրաստման վարպետաց դասին:

Ծրագիրն իրականացվում է ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ՝ Երևանի քաղաքապետարանի, «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի, Ժողովրդական արվեստների թանգարանի և Մշակույթի զարգացման հիմնադրամի հետ համատեղ։

Ամենից շատ դիտված

12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել