copy image url
Ներքին 5 ամիս առաջ - 16:43 25-12-2025

Սուրբ Ստեփանոսի տոնին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ սարկավագական ձեռնադրություն

Դեկտեմբերի 25-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնախմբեց Սուրբ Ստեփանոս Նախավկայի հիշատակության օրը, որը նաև Եկեղեցու անդաստանում ծառայող սարկավագների տոնն է: Այս մասին հայտնում են Մայր Աթոռից:

Բերկրառատ օրվա կապակցությամբ Միածնաէջ Մայր Տաճարում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ, մատուցվեց Սուրբ և Անմահ Պատարագ։

Պատարագիչն էր Մայր Աթոռի «Գարեգին Ա» կրթական կենտրոնի տնօրեն Գերաշնորհ Տ․ Վահան եպիսկոպոս Հովհաննիսյանը։

Սրբազան արարողության ընթացքում, Հայ Եկեղեցու ընկալյալ ավանդության համաձայն, Վահան Սրբազանի ձեռամբ Գևորգյան հոգևոր ճեմարանի Ե լսարանի 9 և Քահանայից պատրաստության ավարտական լսարանի 3 սաներ արժանացան սարկավագական ձեռնադրության։

Նախօրդ օրը՝ դեկտեմբերի 24-ին, Մայր Տաճարի Իջման Սուրբ Սեղանի առջև տեղի էր ունեցել դպրության, ուրարակրության և կիսասարկավագության աստիճանների տվչության արարողությունը:

Սրբազան Հայրն իր քարոզում նախ շնորհավորեց նորընծա սարկավագներին՝ պատգամելով նրանց հետևել Սուրբ Ստեփանոս Նախասարկավագի օրինակին, ապա սարկավագական ձեռնադրության առիթով իր շնորհավորանքներն ուղղեց Հայոց Հայրապետին, Մայր Աթոռի լուսարարապետությանը, ճեմարանի և Քահանայից պատրաստման լսարանի տեսչին, միաբաններին, ծնողներին ու հավատավոր ժողովրդին։

Այնուհետև Սրբազան Հայրը, անդրադառնալով տոնի խորհրդին, Սուրբ Ստեփանոսի կյանքին, գործունեությանը և հոգևոր սխրանքին, հորդորեց նորընծա սարկավագներին իրենց ծառայության մեջ ապավինել Աստծո զորությանն ու ուժին, մշտապես աղոթել և աղոթքը դարձնել զենք՝ գայթակղությունները, չարիքը, հալածանքները հաղթահարելու համար և լինել ներողամիտ, ինչպես Սուրբ Ստեփանոս Նախավկան։

«Ներողամտությունը տկարություն չէ, ներողամտությունը թուլություն չէ․ ներողամտությունը քաջություն է։ Միայն քաջերը կարող են իրենց հալածողների համար աղոթել և ասել՝ ո՛վ Տեր ներիր նրանց։ Լինենք ներողամիտ միմյանց նկատմամբ և աղոթենք մեզ հալածողների համար»,- ասաց Վահան եպիսկոպոսը։

Վերջում Վահան Սրբազանը պատգամեց ներկաներին իրենց կյանքում օրինակ ունենալ Սուրբ Ստեփանոս Նախավկային, աղոթք բարձրացնել առ Աստված, որ Ամենակարողն ամուր պահի ամենքին իրենց հավատքի ու կոչման մեջ, որ Հայ Եկեղեցին առավել զորանա, ժողովուրդը և հայրենիքը ապրեն հավատքով, լինեն հավատրիմ Ավետարանին ու մեր Տեր Հիսուս Քրիստոսին։

Ամենից շատ դիտված

17:13 Երջանիկ պատահականությամբ բոլորը Վանաձորից «կամավոր», կազմակերպված գնում են Փաշինյանի հանրահավաքին. Մենուա Սողոմոնյան
18:45 Ոնց են ավտոբուսներով Աշտարակի համայնքապետարանի մոտից մարդկանց տանում ՔՊ հավաքին
14:59 Երեկ ամբողջ Հայաստանը տեսավ, թե ինչպիսի անհավասարակշիռ մարդ է զբաղեցնում վարչապետի պաշտոնը․ Նարեկ Կարապետյան
23:49 Սա ստոր հերյուրանք է և քաղաքական պատվեր. Սողոմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու փորձի մասին
11:40 Սամվել Կարապետյանը խոստանում է անվճար էլեկտրաէներգիա և ջուր՝ անապահով ընտանիքների համար
19:57 Եթե Փաշինյանը արգելում է «Ուժեղ Հայաստանին» մասնակցել ընտրության՝ պատճառը պարտվելու տագնապն է. քաղաքագետ
20:45 «Ուժեղ Հայաստան»-ի գրանցումը ուժը կորցրած կամ անվավեր ճանաչելու ողջամիտ իրավական հնարավորություն առկա չէ․ փաստաբան
16:31 ՔՊ-ի աջակիցը վրաերթի է ենթարկել ԲՀԿ-ի քարոզարշավի մասնակիցներին
13:39 Նիկոլ Փաշինյանը հորդորեց Գուրգեն Սիմոնյանին ու Արամ Սարգսյանին դիմել ԿԸՀ՝ ընդդիմադիր կուսակցությունների գրանցումը չեղարկելու համար
22:48 Ժողովրդավարության նկատմամբ ոտնձգություն, այն էլ ընտրություններից 2 օր առաջ. Արման Թաթոյան