Ներքին Տեսանյութ 6 ամիս առաջ - 20:03 24-12-2025

Առևտուրը նախկինի պես չէ, վերջին 3 օրն է թեժանում. Ամանորին ընդառաջ ինչ վիճակ է Կոմիտասի շուկայում

Oragir.News-ի թղթակիցը այցելել է մայրաքաղաքի մարդաշատ շուկաներից մեկը՝ Կոմիտասի շուկա՝ տեղում ծանոթանալու ապրանքների գներին, առևտրի ակտիվությանը և առաջիկա տոներին ընդառաջ հնարավոր գնաճին։

Շուկայում առևտուրը, վաճառականների խոսքով, այս տարի զգալիորեն պասիվ է։ Շատերը նշում են, որ գնորդների թիվը նվազել է, իսկ վաճառքի ծավալները չեն համապատասխանում նախորդ տարիների ցուցանիշներին։

Միաժամանակ վաճառականները դժգոհություն հայտնեցին հիմնական շուկայի փակման առնչությամբ՝ ընդգծելով, որ դա լուրջ հարված է հասցրել իրենց եկամուտներին և ընդհանուր առևտրային մթնոլորտին։

Այնուամենայնիվ, առևտրականները դրական գնահատական են տալիս այն անձանց և կառույցներին, որոնք իրենց տարածք են տրամադրել գործունեությունը շարունակելու համար։ Նրանց խոսքով՝ թեև առևտուրը նախկինի պես չէ, բայց ամենակարևորն այն է, որ չեն զրկվել աշխատանքից և կարողանում են ապահովել նվազագույն գոյությունը։

Տոներին մոտենալուն զուգահեռ վաճառականների մի մասը չի բացառում գների որոշակի բարձրացում՝ պայմանավորված մատակարարումների, տրանսպորտային ծախսերի և ընդհանուր տնտեսական անորոշության հետ։ Սակայն շուկայում կան նաև վաճառողներ, որոնք փորձում են գները պահել հնարավորինս կայուն՝ գնորդներին չկորցնելու նպատակով։

Մանրամասները՝ տեսանյութում:

Ամենից շատ դիտված

15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում