Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 5 ամիս առաջ - 13:02 24-12-2025

Ակնկալելի է, որ 2026–ի ԱԺ ընտրությունները կկայանան հունիսի 7–ին. ԿԸՀ նախագահ

Ըստ Սահմանադրության, 2026 թվականի խորհրդարանական ընտրությունները պետք է անցկացվեն հունիսի 2-12-ը ընկած միջակայքում։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 24-ին, տարեկան ամփոփիչ մամուլի ասուլիսի ժամանակ նշեց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը՝ հավելելով, որ Ընտրությունների օրը նշանակվում է ՀՀ նախագահի հրամանագրով։

«Գիտեք, նախագահի հրամանագիրը դեռ չկա, բայց բոլորը ընտրությունների հստակ օրն արձանագրած, այսպես ասած, ընթանում են առաջ, այդ օրն է հունիսի 7-ը։ Ինչո՞վ է դա պայմանավորված, որովհետեւ իմ նշած ժամանակահատվածում միակ կիրակին հունիսի 7-ն է։ Եթե նախագահը այլ աշխատանքային օր նշանակի, շղթայական իրավական կարգավորումների անհրաժեշտություն կառաջանա, այդ թվում աշխատանքային օրերից մեկը ոչ աշխատանքային հայտարարելու։ Օրենքով հստակ կարգավորում չկա, բայց բոլորը լռելյայն գիտեն, որ դա պետք է լինի կիրակի օր»,-ասաց նա։