Ներքին 6 ամիս առաջ - 18:00 23-12-2025

Ինձ հետ կապված քննարկում եղել է, բայց ես պաշտոնը կորցնելու մտավախություն չունեմ. Շիրակի մարզպետ

Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանն այսօր՝ դեկտեմբերի 23-ին, լրագրողների հետ զրույցում անդրադարձել է իր պաշտոնից ազատվելու մասին լուրերին։

Առուշանյանի խոսքով՝ քննարկում եղել է, բայց դեռևս որոշում չկա։ Դավիթ Առուշանյանն ասում է, որ այս պահին ինքն է Շիրակի մարզպետը և մինչև իր աշխատանքի վերջին օրն էլ շարունակելու աշխատել։

Շիրակի մարզպետը հերքել է այն խոսակցությունները, որ դեկտեմբերի 7-ին Գյումրիի Սուրբ Յոթ Վերք եկեղեցում պատարագը չկազմակերպելու համար են իրեն ազատում պաշտոնից։

«Պատասխանատվությամբ ասում եմ, որ Յոթ Վերքի պատարագի վերաբերյալ ղեկավարությունից զանգ, հրահանգ չեմ ստացել»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված