Ներքին 6 ամիս առաջ - 11:48 23-12-2025

Շատ եք լոճվում, ձեր լայնքը հեսա կնեղացնենք․ լարված իրավիճակ՝ Երևանի ավագանու նիստում

Երևանի ավագանու այսօրվա նիստում «Հանրային ձայն» խմբակցության անդամ արտակ Գալստյանը իր ելույթում անդրադաձավ գործընկերներին հորդորներին, որոնք կոչ էին անում իրենց խմբակցությանը բոյկոտել քվերակությունը։

Դահլիճից ավագանու որոշ անդամներ փորձեցին ընդհատել Գալստյանի ելույթը՝ տեղից ռեպլիկներ անելով։

Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը սաստեց ավագանու ռեպլիկներ անողն ընդդիմադիր անդամներին, տեղի ունեցավ վիճաբանություն։

«Չափի մեջ մնացեք, էդքան տեղ չկա, շատ եք լոճվում։ Ձեզ նախազգուշացում, մի շարունակեք ոգեւորվել, նախազգուշացումները կանցնեն այլ մակարդակներ։ Երբ որ ես ասում եմ՝ շատ եք լոճվում, ուրեմն ճիշտ եմ ասում։ Շատ եք լոճվել, հարգելի գործընկերներ, եւ այս ձեր լայնքը հեսա կնեղացնենք։ Մեր համեստությունը, մեր հանգստությունը, զսպվածությունն իրականում խառնում եք շատ այլ բաների հետ։ Դրա համար զգուշացնում եմ ձեզ բոլորիդ, ռեպլիկներ անողներին, ապերովատ ըլնողներին, ովքեր մտածում են, որ իրականում իրենց քուչում են, հիմա լռեք ու ուշադիր լսեք՝ ձեր չափերը ճանաչեք, եւ սա ձեզ վերջին նախազգուշացումն է»,- ասաց Ավինյանը, փորձելով հանդարտեցնել վիճաբանությունը։

Մանրամասները՝ տեսանյութում

Ամենից շատ դիտված

15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում