Ներքին Տեսանյութ 6 ամիս առաջ - 21:47 22-12-2025

Հանրապետության հրապարակի տոնածառի լույսերը վառել են, բայց առանց խաղալիքների

Չնայած այն հանգամանքին, որ Երևանի գլխավոր տոնածառի լույսերը պաշտոնապես վառվել էին դեռևս դեկտեմբերի 14-ին, քաղաքում տոնական մթնոլորտի ձևավորման գործընթացը, փաստորեն, շարունակվում է։

Այսօր Oragir.News-ը ֆիքսեց, որ Հանրապետության հրապարակում տեղադրված գլխավոր տոնածառի վրա կրկին իրականացվում են աշխատանքներ․ աշխատակիցները նոր խաղալիքներ են կախում և վերադասավորում արդեն տեղադրված զարդերը։

Փաստացի, տոնածառի ամբողջական ձևավորումը ավարտված չի եղել նույնիսկ լույսերի վառման հանդիսավոր արարողության պահին։

Այս հանգամանքը հարցեր է առաջացնում՝ արդյոք քաղաքային իշխանությունները շտապել են տոնածառի լույսերը վառել՝ առանց տոնական ձևավորման ամբողջական ավարտի՞, թե՞ գործընթացը միտումնավոր է ձգձգվել՝ արդեն ձևավորված տոնական ֆոնի պայմաններում աշխատանքները շարունակելու նպատակով։

Մանրամասները` տեսանյութում :

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից