Ներքին 7 ամիս առաջ - 12:20 22-12-2025

Հին տրոլեյբուսն անմխիթար վիճակում է շահագործվում Երևանում

Չնայած՝ Երևանի քաղաքապետի մեծ խոստումներին, տրանսպորտային պարկը դեռ իրապես չի թարմացվել։ Խոստացված նոր տրոլեյբուսները դեռ չկան, և քաղաքում դեռ շահագործվում են հին, դարն ապրած տրոլեյբուսները, որոնք հաճախ խափանվում են, և վարպետացած վարորդները հենց փողոցում նորոգումն են դրանք։

Oragir.News-ի տեսախցիկն արձանագրել է, թե ինչպես է Երևանի Մյասնիկյանի պողոտայում խափանված տրոլեյբուսը մի քանի րոպե կանգ առնում, և վարորդը վտանգավոր պայմաններում նորոգում կատարում, որ մեքենան կարողանա շարունակել ճանապարհը ու տեղ հասցնել ուղևորներին։

Մանրամասները՝ տեսանյութում։