Ներքին Նրանց կարծիքով Տեսանյութ 8 ամիս առաջ - 18:50 19-12-2025

10 եպիսկոպոսներն ու եկեղեցու դեմ դուրս եկածները թուրք են. հարցում

Նախօրեին իշխանության համակիրները 10 եպիսկոպոսների կոչով գրոհեցին Մայր Աթոռը։ Այնտեղ էին հավաքվել նաև Վեհափառի և Հայ Առաքելական եկեղեցու աջակիցները, ովքեր քանակով գերազանցում էին իշխանության համակիրներին։ Փաստացի՝ այս չստացված գրոհից հետո շատերը կարծիք հայտեցին, որ նախօրեին Էջմիածնում Հայ Առաքելական եկեղեցու հավատավոր հոտը ջախջախեց Նիկոլ Փաշինյանին։

Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքի փողոցներում և անցորդներին հարց ուղղել․ «Ի՞նչ եք կարծում, երեկվա Մայր Աթոռի գրոհից հետո Նիկոլ Փաշինյանի վարկանիշն իջե՞լ է, թե՞ բարձրացել»։

Հարցվածների մի մասը նշեց, որ Նիկոլ Փաշինյանի վարկանիշը երբեք բարձր չի եղել, որոշներն էլ ասացին, եթե ճիշտ գործեն՝ կբարձրանա։ «Երբ ա բարձր էղել, որ հիմա էլ իջնի»,- պատասխանեց քաղաքացիներից մեկը։

Մեկ այլ անցորդ էլ ասաց, որ Փաշինյանի վարկանիշն իջել է։ «Իհարկե իջել է։ Ես ընդհանրապես դրանց համարում եմ թուրք,ով որ մտնում է այդ գործողությունների մեջ, նույն այդ 10 եպիսկոպոսներին, նրանք հայ չեն»,- նշեց նա։

«Չեմ կարող ասել»,- պատասխանեց մեկ այլ հարցված։

Մանրամասները՝ տեսանյութում․

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
23:43 «Առավոտը» հրապարակել է Կոռնիձորի վարչական ղեկավար Սուրեն Ամարյանի հետ զրույցի ձայնագրությունը
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ