copy image url
Ներքին 7 ամիս առաջ - 20:27 17-12-2025

Նազիկ Ավդալյանը հյուրընկալվել է Քաղաքաշինության կոմիտեում

Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանը հյուրընկալել է ծանրամարտի Աշխարհի և Եվրոպայի կրկնակի չեմպիոն Նազիկ Ավդալյանին։

Քննարկվել են «Նազիկ Ավդալյան» սպորտի զարգացման հիմնադրամի ծրագրերը՝ ուղղված մարզերում մարզադպրոցների հիմնմանը և պրոֆեսիոնալ սպորտի զարգացմանը։

Ծանրամարտի Աշխարհի և Եվրոպայի կրկնակի չեմպիոնը ներկայացրել է, որ բազմաֆունկցիոնալ մարզակրթական կենտրոնում հնարավոր կլինի անցկացնել միջազգային ուսումնամարզական հավաքներ։

Կենտրոնը թույլ կտա բացահայտել և արդյունավետ օգտագործել մարզերի երեխաների ներուժը, ինչպես նաև կնպաստի մարզերի զարգացմանը։ Նախագծով մեծ տեղ է հատկացվելու կանաչ տեխնոլոգիաների կիրառմանն ու միջազգային սերտիֆիկացման պահանջների բավարարմանը։

Եղիազար Վարդանյանը ողջունել է միջազգային չափանիշների կիրառմամբ մարզադպրոցի հիմնման գաղափարը և պատրաստակամություն հայտնել աջակցելու ծրագրի իրագործմանը։ Նա նշել է, որ Քաղաքաշինության կոմիտեն, համակարգելով թե´ կրթական, թե´ մարզական կառույցների կառուցման ծրագրեր, պատրաստ է մասնագիտական խորհրդատվություն տրամադրել ծրագրի իրականացման բոլոր փուլերում։

Հանդիպման ընթացքում քննարկվել են մարզադպրոցների հիմնման ծրագրի մանրամասները և դիտարկվել համագործակցության ուղղությունները։

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
19:48 Լուսակունք գյուղում բնակելի տանը կից խոտածածկ տարածքում հրդեհ է բռնկվել
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել