copy image url
Ներքին 7 ամիս առաջ - 12:57 14-12-2025

Բեյրութից Երևան ուղևորվող ինքնաթիռը չի կարողացել վայրէջք կատարել «Զվարթնոց» օդանավակայանում

Բեյրութից Երևան ուղևորվող Middle East Airlines ավիաընկերության ինքնաթիռը քամու հետևանքով չի կարողացել վայրէջք կատարել «Զվարթնոց» օդանավակայանում:

Այս մասին ArmeniaSputnik-ին հայտնեցին Երևանի օդանավակայանի մամուլի ծառայությունից։

Որտեղ է այս պահին ինքնաթիռը՝ օդանավակայանից չմանրամասնեցին։