copy image url
Ներքին 8 ամիս առաջ - 11:45 13-12-2025

Սիսիանի թիվ 4 հիմնական դպրոցից 13-ամյա աշակերտը տեղափոխվել է հիվանդանոց․ shamshyan.com

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ դեկտեմբերի 4-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 17։05-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Սիսիանի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ դպրոցում, ռազմագիտության դասաժամին պտտաձողից վայր ընկելու հետևանքով «ձախ անմրակոսկրի կոտրվածք» ախտորոշմամբ «Սիսիան» բժշկական կենտրոն բուժօգնության է տեղափոխվել անչափահաս տղա։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ տեղեկությունը հավաստի է, իսկ անչափահասը Սիսիանի թիվ 4 հիմնական դպրոցի աշակերտ 13-ամյա Լ․ Հ․-ն է։

Գ․ Շամշյանի տեղեկություններով համայնքային ոստիկանները ստացված տեղեկություններն իրացնելիս, ձեռնարկված միջոցառումների և կատարված ստուգողական գործողությունների արդյունքում պարզել են, որ Լ․ Հ․-ն մարմնական վնասվածքն ստացել է դեկտեմբերի 4-ին ժամը 15։05-ի սահմաններում «Սիսիանի թիվ 4 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի տարածքում դասընկերոջ, Սյունիքի մարզի բնակիչ 13-ամյա Դ․ Մ․-ի հետ ֆիզիկական ուժի մրցման ժամանակ գետնին ընկնելու հետևանքով։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ