Ներքին Նրանց կարծիքով Տեսանյութ 7 ամիս առաջ - 22:30 11-12-2025

Սամվել Ալեքսանյանին չեմ ճանաչում, չգիտեմ՝ ինչի՞ են 109 մլն դրամ արտոնություն տվել նրան․ հարցում

Այսօր Կառավարության նիստում Սամվել Ալեքսանյանի ընտանիքին պատկանող «Ալեքս տեքստիլ» ընկերությունը ստացել է ներմուծման մաքսատուրքից ազատվելու արտոնություն։ Ընկերությունը հագուստի հումքի համար պետբյուջե պիտի վճարվեր 109 միլիոն դրամ մաքսատուրք, սակայն Կառավարությունը որոշեց չգանձել այն։

Oragir.News-ը շրջել է Երևանի փողոցներում և անցորդներից հետաքրքրվել. «Ձեր կարծիքով՝ Սամվել Ալեքսանյանի ո՞ր արժանիքի համար է Կառավարությունը նրան նման արտոնություն տվել»։

Մի կին կտրուկ արձագանքեց. «Իմ կարծիքով՝ Նիկոլ Փաշինյանին պետք է հեռացնել»,- ասաց նա։

Որոշ անցորդներ չգիտեին՝ ինչ է կատարվել, իսկ մի քանիսն էլ բացահայտ խոստովանեցին, որ չեն ճանաչում Սամվել Ալեքսանյանին։

Մեկ այլ կին կարծիք հայտնեց. «Կառավարությունը գիտի՝ ինչ է անում։ Նա գործարար մարդ է, երևի՝ արժանիք գտել են, որ տալիս են»։

«Լավ գործը անպատիժ չի մնում»,- ասաց մի տղամարդ։

Մյուսները համոզված էին, որ արտոնություն տալը կապ չունի որևէ արժանիքի հետ. «Երևի ոչ մի արժանիք չունի»,– նշեց մի անցորդ։

Մի տղամարդ և մի քանի կանայք շեշտեցին, որ Ալեքսանյանը մեծ գործարար է. «Որպես գործարար՝ այդքան աշխատատեղ է տալիս»,– ասաց մեկը։

Մեկ այլ քաղաքացի արտոնության չափը նույնիսկ քիչ համարեց։

«Բոլորն էլ ունեն թերություններ, բայց մարդու անունը լավ բաների հետ է կապված»,– նկատեց մի կին։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել