Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 5 ամիս առաջ - 18:35 11-12-2025

Հայաստանը վերահաստատում է իր պատրաստակամությունը շարունակելու փոխշահավետ համագործակցությունը ԵԱՏՄ-ի հետ. Փաշինյան

Հայաստանը ևս մեկ անգամ վերահաստատում է իր պատրաստակամությունը շարունակելու փոխշահավետ համագործակցությունը ԵԱՏՄ-ի հետ:

Այս մասին ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի ընդլայնված կազմով նիստին ասել է ՀՀ վարչապետը։

Հայաստանը մեծ նշանակություն է տալիս ԵԱՏՄ արտաքին տնտեսական կապերի աշխարհագրության ընդլայնմանը, որը առանցքային նշանակություն կունենա համաշխարհային տնտեսության մեջ միության դերի ապագա ամրապնդմանը։

Ազատ տնտեսական համագործակցության պայմանագրերի կնքումը ոչ միայն ակտիվացնում է երկխոսությունը, այլև բարձրացնում մրցունակությունը` բացելով նոր հնարավորություններ մեր երկրների տնտեսության աճի համար։

Կարևոր ուղղություններից է տրանսպորտային ենթակառուցվածքների ոլորտը։ Այս ենթատեքստում ուզում եմ նշել, որ տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակում բացում է նոր հնարավորություններ տնտեսական համագործակցության համար:

Ամենից շատ դիտված

23:49 Սա ստոր հերյուրանք է և քաղաքական պատվեր. Սողոմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու փորձի մասին
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
22:48 Ժողովրդավարության նկատմամբ ոտնձգություն, այն էլ ընտրություններից 2 օր առաջ. Արման Թաթոյան
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել

Ձեզ գուցե հետաքրքրի