copy image url
Ներքին 7 ամիս առաջ - 22:10 10-12-2025

Համբուրգի առևտրի պալատում Փաշինյանը մանրամասներ է ներկայացրել TRIPP-ի և «Խաղաղության խաչմերուկ»-ի մասին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի Գերմանիա կատարած պաշտոնական այցի հաջորդ կանգառը Համբուրգի առևտրի պալատն է, որտեղ անցկացվում է հանդիպում գործարարների հետ։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին դիմավորեց Համբուրգի առևտրի պալատի Գլխավոր գործադիր տնօրեն դոկտոր Մալթե Հեյնեն։

Արարողակարգային լուսանկարահանումից հետո մեկնարկեց «Հայաստանի ռազմավարական դերի ուսումնասիրությունը Եվրոպայի և Ասիայի կապման գործում» խորագրով քննարկումը, որին մասնակցում են գործարարներ ամենատարբեր ոլորտներից՝ վերականգնվող էներգետիկա, տեղեկատվական տեխնոլոգիաներ, մետաղական արտադրություն, բեռնափոխադրում, ֆինանսներ, բանկեր, հյուրանոցային կառավարում և այլն։

Մասնակից ընկերություններից են՝ MB Energy, Hanbao Energien, Intertek Caleb Brett Germany, Hafen Hamburg Marketing, Aurubis, Maersk Deutschland, Hamburger Sparkasse, Hamburg Invest և այլն։

Իր ելույթում վարչապետ Փաշինյանը ներկայացրեց մանրամասներ TRIPP նախագծի և «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության մասին՝ շեշտադրելով Հայաստանի ներուժը որպես միջազգային լոգիստիկ երթուղիների կենտրոն։

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
19:48 Լուսակունք գյուղում բնակելի տանը կից խոտածածկ տարածքում հրդեհ է բռնկվել
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել