Ուղիղ եթեր
copy image url
Սպորտ 5 ամիս առաջ - 23:17 08-12-2025

Հովհաննես Բաչկովը դուրս եկավ IBA-ի աշխարհի առաջնության քառորդ եզրափակիչ

Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի քառակի չեմպիոն, աշխարհի առաջնությունների քառակի բրոնզե մեդալակիր Հովհաննես Բաչկովը դուրս եկավ IBA-ի աշխարհի առաջնության քառորդ եզրափակիչ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ԱՄԷ-ի Դուբայ քաղաքում ընթացող բռնցքամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի ընտրանու անդամ Հովհաննես Բաչկովն, ով հանդես է գալիս 67 կգ քաշային կարգում, ԱԱ-ի երկրորդ մենամարտում մրցեց Ղրղզստանի ներկայացուցիչ Ալմազ Օրոզբեկովի հետ ու առավելության հասավ 5:0 հաշվով: Բաչկովը դուրս եկավ աշխարհի առաջնության քառորդ եզրափակիչ:

IBA բռնցքամարտի աշխարհի առաջնությունն անցկացվում է ԱՄԷ-ի Դուբայ քաղաքում դեկտեմբերի 2-13-ը: Մրցաշարի մրցանակային ֆոնդը կազմում է 8 միլիոն դոլար: Առաջին տեղը զբաղեցրած բռնցքամարտիկները կստանան 300 հազար դոլար, երկրորդը` 150 հազար, երրորդը` 75 հազար և չորրորդը` 10 հազար դոլար, որից 50 տոկոսը կլինի բռնցքամարտիկինը, 25-ական տոկոսը մարզիչներինը ու ազգային ֆեդերացիաներինը: Միջազգային օլիմպիական կոմիտեի որոշմամբ Օլիմպիական խաղերի որակավորման մրցաշարերը չի անցկացնում IBA-ն:

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել