Ներքին Նրանց կարծիքով Տեսանյութ 7 ամիս առաջ - 22:30 08-12-2025

Ժողովուրդը կանգնած ա իմ ախպոր կողքը. Քոչարյանը չի կարա Փաշինյանին հաղթի. հարցում

Քաղաքական դաշտում մոտենում են ընտրության օրերը, իսկ ընդդիմադիրների ու ՔՊ-ի քարոզչությունները շարունակում են սրվել։

Oragir.News-ը շրջել է Երևանի փողոցներում և քաղաքացիներին հարցրել․ «Ձեր կարծիքով՝ Քոչարյանի մասնակցությունն ընտրություններին կօգնի՞ Փաշինյանին հաղթել, թե՞ կխանգարի»։

Մի կին, ով համաձայնեց պատասխանել, արձագանքեց կարճ. «Ինձ համար ո՛չ Փաշինյանը, ո՛չ Քոչարյանը նշանակություն չունեն» Մի տղամարդ ասաց. «Ես պայքարել եմ հող ու ջրի համար, հիմա էլ եմ պայքարում։ Ես աթոռակռիվ չեմ անում»։

Տարեց մի պապիկ հարցը համարեց վաղաժամ ու քաղաքական գնահատական տալ չցանկացավ։ Մեկ այլ տղամարդ, սակայն, կտրուկ խոսեց։ «Փաշինյանը բոլորին կաշառք ա տվել։ Հիմա 3-ն էլ միանան՝ Քոչարյան, Սերժ… չեն կարա»,– նշեց նա։

Մի կին ավելի հավասարակշիռ և ժողովրդավարական մոտեցում առաջարկեց։ «Մրցակցությունը կնկատվի, բայց կարևոր է, որ ժողովուրդը ընտրություն անի ոչ թե նրա համար, որ նախկինները չգան, այլ՝ արդյո՞ք Նիկոլ Փաշինյանը արժանի է վերընտրվելու, թե ոչ»,– ասաց նա։

Մի տղամարդ ընդդիմադիր ուժերից մեկին որակեց ավելորդ՝ ընտրելով կոշտ բառապաշար։

Իսկ մեկ այլ անցորդ էլ հեգնական ձևակերպում ընտրեց․ «Քոչարյանին պետք չի, որ մտնի էս դաշտ։ Ամեն մի ժողովուրդ արժանի է իրեն ընտրած իշխանությանը»,- նշեց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում