Ներքին Նրանց կարծիքով Տեսանյութ 7 ամիս առաջ - 09:00 07-12-2025

88-ի երկրաշարժից դասեր չենք քաղել․ էլ ինչ փորձանք ա պետք, որ նույն փոցխի վրա ոտք չդնենք․ հարցում

Այսօր դեկտեմբերի 7-ն է՝ 1988 թվականի Սպիտակի երկրաշարժի զոհերի հիշատակի օրը: 37 տարի առաջ այս օրը, ժամը 11:41-ին տեղի ունեցած երկրաշարժը խլեց 25 հազար մարդու կյանք, ավելի քան կես միլիոն մարդ դարձավ անօթևան: Երկրաշարժի ուժգնությունը կազմել է 6,8-7,2 մագնիտուդ, Երկրաշարժի էպիկենտրոնում՝ Սպիտակում, ցնցումների ուժգնությունը հասել է մինչև 9-10 բալ (ըստ ՄՍԿ-64՝ 12 բալանոց սանդղակի)։

Ստորգետնյա ցնցումներն զգացվել են Երևանում և Թբիլիսիում։ Երկրաշարժի հետևանքով շարքից դուրս եկավ Հայաստանի արդյունաբերական ներուժի շուրջ 40 %-ը։ Լիովին ավերվեցին Սպիտակ քաղաքը և 58 գյուղ, մասամբ՝ Գյումրի, Ստեփանավան, Վանաձոր քաղաքներն ու ավելի քան 300 բնակավայր։

Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքի փողոցներում և անցորդներին հարց ուղղել․ «Ի՞նչ եք կարծում, 88-ի երկրաշարժից դասեր քաղե՞լ ենք»։

Հարցվածների մի մասը նշեց, որ դասեր չենք քաղել Սպիտակի երկրաշարժից, որոշներն էլ դրական պատասխան տվեցին։

«Չէ հա, էս պետությունն ինչից ա դասեր քաղել, որ դրանից էլ քաղի»,- պատասխանեց քաղաքացիներից մեկը։

Մեկ այլ անցորդ էլ ասաց, որ մեզ մոտ շատ վատ ավանդույթ կա։ «Կարծում եմ ոչ։ Մեր մոտ ավանդույթ կա և մենք այդ վատ ավանդույթը շարունակում ենք, որ տեսնեք շենքերին, շինություններին կհասկանաք, որ ոչ։ Այսինքն մեզ էլ ինչ փորձանք ա պետք, որ նույն փոցխի վրա ոտք չդնենք»,- նշեց նա։

Քաղաքացիներից մեկի կարծիքով էլ՝ նոր կառուցվող շենքերը չեն համապատասխանում քաղաքաշինական նորմերին։ «Իհարկե ոչ, որովհետև հիմա էս նոր շենքերը, որ կառուցում են ոչ մի քաղաքաշինական նորմերին չեն համապատասխանում»,- ասաց նա։

«Գիտեք ինչ, մեր ազգին բնորոշ մենք դասեր քաղել չգիտենք, ուղղակի ապրում ենք»,- պատասխանեց մեկ այլ անցորդ։

Մանրամասները՝ տեսանյութում․

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից