copy image url
Ներքին 8 ամիս առաջ - 20:44 06-12-2025

«Արևմտյան ադրբեջանցիների վերադարձի» խոսույթը 5 րոպե պակաս նախապայման է ՀՀ-ի հետ հարաբերություններում

Բաքվի բարբարոսական վարչախմբի պարագլխի և դրա բազմաթիվ պետական և ոչ պետական կառուցակարգերի կողմից առաջ մղվող, այսպես կոչված «արևմտյան ադրբեջանցիների վերադարձի» խոսույթը, արդեն այնքան է ենթարկվել ինստիտուցիոնալացման, որ պատկերավոր ասած՝ «5 րոպե պակաս» նախապայման է Հայաստանի հետ հարաբերություններում, ֆեյսբուքյան էջում գրել է իրանագետ Վարդան Ոսկանյանը։

«Այս արմատապես կեղծ, շինծու և ագրեսիվ խոսույթն արհեստածին Ադրբեջանում արդեն իսկ ամրագրվել է քաղաքական, խորհրդանշական, կազմակերպական, իրավական, քարոզչական և ակադեմիական ոլորտներում։

Դրա, իբր, «խաղաղ» իրականացման («ոչ թե տանկերով, այլ մեքենաներով») մասին նաև հենց Բաքվի բարբարոսական վարչախմբի պարագլխի մակարդակով կրկնվող բարբաջանքը «խորամանկ» ծխածածկույթ է՝ թաքցնելու Հայաստանի դեմ հենց այժմ իսկ տարվող հիբրիդային պատերազմի այս բաղադրիչի ողջ վտանգավորությունը, քանի որ այս պահին թե՛ արհեստածին Ադրբեջանի ներքին և թե՛ միջազգային իրավիճակը թույլ չեն տալիս այն փոխադրել տաք պատերազմի փուլ, որը Բաքվի բռնապետի համար կլինի անկանխատեսելի հետևանքներով արկածախնդրություն»։

Ամենից շատ դիտված

13:59 33 շաբաթական հղի. Սոնա Ռուբենյանն ու ամուսինը մասնակցել են շքեղ հարսանյաց արարողությանը
21:54 Անմոռանալի օրեր. ինչպես է Անահիտ Կիրակոսյանի դուստրը վայելում մեղրամիսն ամուսնու հետ
18:59 Դատավորը հայ էր. Նարեկ Կարապետյանը՝ ինքնաբացարկ հայտնած դատավորի մասին
21:45 Անկախականները թող ողբան այսօր, ԵՄ-ին միանալու հարց գոյություն չունի
23:45 Իշխանությունները կարող են քրեական գործեր հարուցել, բայց չեն կարող դատապարտել ժողովրդի հավատը, խիղճը և պատմական հիշողությունը
16:51 Պետությունը ներխուժել է եկեղեցու ներքին կյանք․ դատավորը հրաժարվեց այս գործը քննելուց
17:43 Փաշինյանը ակնարկեց, որ Լուկաշենկոն է հրահրել Հայաստանին ԵՄ-ին մերձենալու համար
18:00 Վեհափառին կհամարեն անպարտ, եթե նա դուրս գա խաղից
15:14 Ես պիտի ցույց տամ ձեր դհոլչի դատախազը ոնց է մարդկանց վրա գործ կարում. Մեսրոպ Մանուկյան
20:18 Արթուր Խուդինյանը նշանակվել է ՓԾ տնօրենի տեղակալ