copy image url
Ներքին 7 ամիս առաջ - 15:00 06-12-2025

Քի Վեսթում քննարկվում էր հենց Արցախը Հայաստանին միացնելու տարբերակը, դա էր սեղանի վրա և շատ մոտ էինք այդ տարբերակին

Քի Վեսթում քննարկվում էր հենց Արցախը Հայաստանին միացնելու տարբերակը, դա էր սեղանի վրա և շատ մոտ էինք այդ տարբերակին, բայց մենք միակողմանի չէինք հռչակում, որովհետև այդ հռչակելը կնշանակեր մեկ բան․ բանակցային գործընթացի ձախողում և պատերազմ հրահրելու առիթ։ Այս մասին իր աջակիցների հետ հանդիպման ժամանակ ասել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։

«Ի՞նչ է արել Նիկոլ Փաշինյանը 2018 թվականին: Խաթարել է բանակցային գործընթացը, միակողմանի հայտարարել է «Արցախը Հայաստան է և վերջ», և, ըստ էության ստեղծել է մի վիճակ, որ լեգիտիմության ազդակ է ուղարկել Ադրբեջանի ագրեսիայի համար:
Մենք դա չենք արել, որ նման պրոբլեմներ չունենանք 1994 թվականին, 1997-ին, 2000 թվականին, 2008-ին: Սա անպատասխանության ծայրահեղ աստիճան է, ավելի ճիշտ՝ տգիտության, հիմարության կիրառումն էր»,-նշել է նա:

Քոչարյանը հավելել է, որ իրենց բանակցային գործընթացի երաշխավորները եղել են ԱՄՆ-ն, Ռուսաստանը, Ֆրանսիան, ի դեմս Ֆրանսիայի՝ ԵՄ-ն։ Ըստ ՀՀ երկրորդ նախագահի խնդիրներ եղան այն ժամանակ, երբ այս եռյակին Փաշինյանը մերժեց։

Ամենից շատ դիտված

15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում