copy image url
Արտաքին 7 ամիս առաջ - 14:30 06-12-2025

Արամ Ա-ն ու Լիբանանում Իրանի դեսպանը քննարկել են «Զանգեզուրի միջանցքը»

Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Արամ Առաջինը հանդիպել է Լիբանանում Իրանի դեսպան Մոջթաբա Ամանիի հետ։

Այս մասին հաղորդագրություն է տարածել Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության մամուլի ծառայությունը։ Հանդիպման ընթացքում քննարկվել է Հռոմի Պապ Լևոն 14-րդի Լիբանան կատարած այցի, Լիբանանում տիրող իրավիճակի, Հայաստան-Իրան հարաբերությունների, ինչպես նաև «Զանգեզուրի միջանցքի» հետ կապված հարցեր։

Հանդիպման ավարտին դեսպանը Վեհափառ հայրապետին հրավիրել է այցելել Իրան։

Ամենից շատ դիտված