Ներքին Տեսանյութ 7 ամիս առաջ - 20:07 05-12-2025

Երևանը կրկին աղտոտվածության սպիտակ շերտով է պատվել

Oragir.News-ի կողմից վերևից արված նկարահանումներից պարզ երևում է, որ Երևանը կրկին ամբողջությամբ պատված էր սպիտակ, խիտ աղտոտվածության ամպով։

Քաղաքային տարածքները, շենքերն ու փողոցները բառացիորեն «կորել» էին օդում կուտակված փոշու և արտանետումների խառնուրդի տակ։

Օդի աղտոտվածությունն արդեն երկար տարիներ շարունակում է մնալ Երևանի ամենալուրջ և անհանգստացնող խնդիրներից մեկը, իսկ վերջին շաբաթներին գրանցվեցին օդի աղտոտվածության ամենաբարձր ցուցանիշները, ինչը առաջացրեց մասնագետների, քաղաքի բնակիչների մտահոգությունները: Արձագանքները նույնն են՝ ծանր օդ, շնչառական դժվարություններ, աչքերի գրգռում և առավոտյան ժամերին տեսանելիության կտրուկ նվազում։

Մասնագետները նշում են, որ աղտոտվածության աճին մեծապես նպաստում են քաղաքում իրականացվող անընդհատ և մասշտաբային շինարարական աշխատանքները, որոնց ընթացքում առաջացող փոշին գրեթե չի վերահսկվում։

Շինարարական աղբի տեղափոխումը, ծանր տեխնիկայի ակտիվ շահագործումը և բաց տարածքներում կատարվող հողային աշխատանքները խոշոր չափերով փոշի են բարձրացնում:

Մանրամասները` տեսանյութում:

Ամենից շատ դիտված

12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել