Ներքին Նրանց կարծիքով Տեսանյութ 7 ամիս առաջ - 20:30 05-12-2025

Գործակալը Նիկոլն է․ երկիրը կործանեց հիմա էլ երգում ա, մնում ա Գյումրվա տրնգին երգի, պրծնենք․ հարցում

ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ ՀՀ կառավարությունը և քաղաքական մեծամասնությունը եկեղեցու դեմ չի կարող արշավ անել, որովհետև եկեղեցին իր հավատավոր հոտով է եկեղեցի։

«Ինչ վերաբերում է կոմպրոմատին, ամենամեծ կոմպրոմատը Կտրիճ Ներսիսյանի և իր եղբոր վրա է։ Կտրիճ Ներսիսյանի եղբայրը ԿԳԲ-ի գործակալ է. դրանից ավելի մեծ ինչ կոմպրոմատ կարո՞ղ է լինել։ Մինչև հիմա Կտրիճ Ներսիսյանը չի ասել՝ աղջիկ ունի՞, թե՞ չունի։ Եթե ունի, դա համատեղելի՞ է իր կարգավիճակի հետ, թե՞ ոչ։ Ինձ պետք չէ կաթողիկոս, որ ենթարկվի ինձ, ինձ պետք է կաթողիկոս, որ չենթարկվի օտարերկրյա հատուկ ծառայության ավագ լեյտենանտի և ամենօրյա ռեժիմով չզեկուցի այդ լեյտենանտներին»,- հայտարարել է Փաշինյանը։

Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքի փողոցներում և անցորդներին հարց ուղղել․ «Երբ ասում են գործակալ, առաջինն ո՞ւմ եք պատկերացնում»։

Հարցվածների մի մասը նշեց, որ Նիկոլ Փաշինյանիի գործակալ համարում, որոշներն էլ ասացին, որ իշխանության բոլոր ներկայացուցիչները գործակալներ են։

«Ղեկավարին, որովհետև գործակալի նման է իրեն պահում»,- պատասխանեց քաղաքացիներից մեկը։

Մեկ այլ անցորդ էլ ասաց, որ իշխանության բոլոր ներկայացուցիչներն էլ գործակալներ են։ «Իշխանության բոլոր ներկայացուցիչներն իմ կարծիքով գործակալներ են։ Այն մարդիկ, որոնց խոսքերը, շահերը, գործողությունները և ընդհանրապես հայեցակարգն այնպես, ինչպես որ վերաբերում են մեր երկրին և հասարակությանը, դա չի բխում ընդհանուր հայության շահերից։ Հետևաբար եթե դա չի բխում մեր պետության ու ազգային արժեքների շահերից չի բխում, նրանք գործում են այլ պետության շահերից »,- նշեց նա։

Քաղաքացիներից մեկի կարծիքով էլ՝ Նիկոլ Փաշինյանը երկիրը կործանել է։ «Բոլորին,Նիկոլ Փաշինյանին։ Երկիրը կործանեց, բանակը կործանեց հիմա էլ երգեր ա երգում, մնում ա Գյումրվա տրնգին երգի ու պրծնենք»,- ասաց նա։

«Տերտերին, Կտրիճին, Ռ․ Ք․-ին և իրենց շրջապատում բոլորին»,- պատասխանեց մեկ այլ հարցված։

Մանրամասները՝ տեսանյութում․

Ամենից շատ դիտված

12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան