copy image url
Միտք Ներքին 9 ամիս առաջ - 10:30 05-12-2025

Ո՞վ կշարունակի Արշակ Սրբազանի կարևոր գործը

Եկեղեցին լուրջ դիմադրություն է ցույց տալիս և պաշտպանում Գարեգին Բ-ին։ Դեկտեմբերի 4-ին 27 գերաշնորհների համատեղ հայտարարությունը հուժկու հակահարված էր։ Եթե 10-ն ակնկալում են Գարեգին Բ-ի հրաժարականը, ապա 27-ը հավատարմություն են հայտնում։ Այս պատկերում Նիկոլ Փաշինյանը պարտվում է, քանի որ նրան աջակցողները քանակով քիչ են, քան Գարեգին Բ-ին սատարողները։

Բնականաբար՝ Փաշինյանի պատասխանը չուշացավ։ Դեկտեմբերի 4-ին ձերբակալվեց Արշակ Սրբազանը։ Ենթադրելի է, որ նա է 27 սրբազանների հայտարարության կազմակերպիչը կամ համակարգողը։ Եվ ՔՊ-ական իշխանությունները Արշակ Սրբազանին ձերբակալելով, ցույց են տալիս, որ չեն ընկճվում 27-ի հայտարարությունից, այլ շարունակելու են Գարեգին Բ-ին գահընկեց անելու պայքարը։

Ինչո՞ւ իշխանությունները պարզ չեն ասում, որ Արշակ Սրբազանի ձերբակալությունը կապ ունի 27-ի հայտարարության հետ, այլ ներկայացնում են թմրանյութերի հետ կապված զարմանալի մեղադրանք։

Կաթողիկոսի հրաժարականի ակնկալիքի մասին 10 եպիոսկոպոսների հայտարարությունից հետո որոշ ՔՊ-ականներ ասեկոսե էին տարածում, թե Գարեգին Բ-ն ևս հակված է հրաժարական տալու, թե 10-ի հայատարարությունից հետո արդեն դիմադրություն չի լինելու, Գարեգին Բ-ն հանձնվելու է, Գարեգին Բ-ն չի էլ ուզում մնալ աթոռին, քանի որ գիտակցում է, որ անիմաստ է դիմադրելը և այլն, և այլն։ Այսպես ՔՊ-ականները փորձում էին համոզել հանրությանը, թե կաթողիկոսության պայքարը մոտենում է եզրագծին, մի քանի օրից վեհարանը կազատագրվի։ Սակայն 27-ի հայատարարությունը փշրեց այդ ասեկոսեները։ 27-ի հայատարարությամբ ապացուցվեց, որ պայքարը շարունակվում է, հանձնելու մասին ասեկոսեները չափազանցված են կամ սուտ։ Եվ ահա, այստեղ ՔՊ-ն դիմեց բիրտ մեթոդների, ձերբակալվեց 27-ի հայտարարության կազմակերպչին։

Արշակ Սրբազանի ձերբակալմամբ ՔՊ-ականները կարող են խմբագրել իրենց կողմից տարածվող ասեկոսեները, ասելով, թե իրականում՝ Գարեգին Բ-ն ուզում է հանձնվել, բայց դրան դեմ են մի քանի բարձրաստիճան հոգևորականներ՝ Արշակ Սրբազանի գլխավորությամբ։ Եվ վերջինս էլ կազմակերպել կամ համակարգել է 27-ի համատեղ հայտարարությունը։ Ու եթե Արշակ Սրբազանին կալանավորեն, ապա Գարեգին Բ-ի պաշտպանությունը կզրկվի կազմակերպչից կամ համակարգողից, ու Գարեգին Բ-ն ինքնակամ հրաժարական կտա։

Չի բացառվում նաև, որ առաջիկայում ԱԱԾ-ն ճնշում կգործադրի 27 եպիսկոպոսների շարքերը ճեղքելու ուղղությամբ։ Դրա համար անհրաժեշտ է, որ նրանցից մեկն ասի, թե ինքը չէր ուզում ստորագրել, իրեն ստիպել է Արշակ Սրբազանը։ Այս կերպ ՔՊ-ական իշխանությունները կարող են ցույց տալ, թե իրական դիմադրություն չկա, 27-ի հայտարարությունը հարկադրված է, Արշակ Սրբազանն է ստիպել եպիսկոպոսներին ստորագրել մի հայտարարության տակ, որի հետ նրանք համաձայն չեն։ Առավել արդյունք կլինի, եթե 27-ից մեկն անցնի հակադիր ճամբար ու միանա 10 եպիսկոպոսների ակնկալիքին։ Բայց այս անցումը կարող է ավելի բորբոքել պայքարը և Գարեգին Բ-ին սատարողների հաջորդ հայտարարությանը, որը հավանաբար կստորագրվի դեկտեմբերի 10-12-ը գումարվելիք եպիսկոպոսաց ժողովում, կմիանան ևս մի քանի տասնյակ եպիսկոպոսներ։

Այս առումով՝ ՔՊ-ական իշխանությունները պետք է նրբանկատություն ցուցաբերեն և անհարկի կրքեր չբորբոքեն, որ ավելի մեծ դիմադրություն չառաջացնեն։ Եթե նրանց հաջողվի առանձին-առանձին աշխատել եպիսկոպոսների հետ ու համոզել նրանց, որ միանան 10-ի ակնկալիքին, ապա Գարեգին Բ-ին սատարողների դիմադրությունը գուցե ժամանակի ընթացքում մարի։ Իսկ եթե իշխանությունները շարունակեն ձերբակալությունների շղթան ու ձերբակալեն ևս մի քանի հոգևորականի, ապա դեկտեմբերի 10-12-ի եպիսկոպոսաց ժողովը միաձայն կսատարի Գարեգին Բ-ին։

Կարճ ասած՝ Արշակ Սրբազանի ձերբակալությամբ՝ Փաշինյանի նախաձեռնած կաթողիկոսափոխության պայքարը բացահայտ բիրտ երանգ ստացավ, իսկ Գարեգին Բ-ի պաշտպանությունն էլ զրկվեց կարևոր մի օղակից։ Գարեգին Բ-ն փոխարինող կգտնի՞։ Ո՞վ կշարունակի Արշակ Սրբազանի գործը։

Թաթուլ Մկրտչյան

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
23:43 «Առավոտը» հրապարակել է Կոռնիձորի վարչական ղեկավար Սուրեն Ամարյանի հետ զրույցի ձայնագրությունը