copy image url
Արտաքին 7 ամիս առաջ - 22:52 02-12-2025

Իսրայելը պատրաստ է Սիրիայի հետ խաղաղության պայմանագիր կնքել, բայց պայման ունի. Նեթանյահու

Իսրայելը պատրաստ է Սիրիայի հետ խաղաղության պայմանագիր կնքել։ Այսօր նման հայտարարությամբ է հանդես եկել Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն։

Նրա խոսքով, սակայն, դրանից առաջ Սիրիան պետք է մի շարք պատասխան քայլերի դիմի, մասնավորաբար Իսրայելի հետ սահմանի երկայնքով բուֆերային գոտու ստեղծման տեսքով։

«Իսրայելի հյուսիսային սահմանի պաշտպանությունը և դրա մերձակայքում ահաբեկիչների բազաների ստեղծումը բացառելը մեր առաջնահերթությունն է։ Մենք ակնկալում ենք, որ Սիրիան ապառազմականացված բուֆերային գոտի կստեղծի, որը կտարածվի Դամասկոսից մինչև Հերմոն լեռան գագաթը»,- հայտարարել է Նեթանյահուն։