copy image url
Ներքին Միտք 7 ամիս առաջ - 22:07 02-12-2025

Ինչու է Նիկոլն օրակարգ բերել ղարաբաղյան դոսյեն. Սամվել Ֆարմանյան

ԱԺ նախկին պատգամավոր Սամվել Ֆարմանյանը գրում է․

«Ինքնակոչ կարծիք, թե ինչու է Նիկոլն օրակարգ բերել ղարաբաղյան դոսյեն

Ինձ վերջին շրջանում շատ է հետաքրքրում հարցը, թե ինչու է Նիկոլը շարունակում շոշափել ղարաբաղյան խնդիրը: Երբեմն մեղադրելով նախկին իշխանություններին կամ Ռուսաստանին, երբեմն ընտրովի փաստաթղթեր հրապարակելով կամ Արցախի կորուստը որպես փառահեղ հաղթանակ ներկայացնելով:

Չէ՞ որ…

1) Արցախի կորուստը, ցավոք, հայ ժողովրդի ճնշող մեծամասնությանն այսօր այնքան էլ չի հետաքրքրում. հակառակ դեպքում Նիկոլն ի՞նչ գործ ուներ վարչապետի աթոռին 2020 թ. նոյեմբերից ու 2023 թ. սեպտեմբերից հետո:

2) Պատմության ու հայ ժողովրդի հիշողության մեջ նա, միևնույնն է, մնալու է որպես Արցախը Ադրբեջանին զիջած ու պարտված առաջնորդ: Փաստաթղթերը, մեկնաբանություններն ու տոտալ քարոզչությունը ի զորու չեն փոխել այս անխուսափելի բյուրեղացումը, ու կասկած չունեմ, որ նա դա հասկանում է:
Հետևաբար, մնում է երկու հնարավոր բացատրություն:

Ղարաբաղյան խաղաքարտով նա հավաբաբար ձգտում է՝
1.) Առաջիկա նախընտրական քաղաքական դիսկուրսն ամեն գնով կրկին պահել գործող «իշխանություն-նախկին նախագահներ» իրեն ձեռնտու դիսկուրսում:

2.) Հայ ժողովրդի դժգոհության սլաքներն ուղղելով դեպի Ռուսաստան՝ շահել մեր հանրության հակառուսական տրամադրություններ ունեցող շրջանակների քվեն:

Բացառում եմ հոգեբանների տեսակետը, թե իբր խիղճն իրեն տանջում է արածի համար, ու այդկերպ, այլոց մեղավոր կարգելով, փորձում է ձերբազատվել մեղքի զգացումից»:

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել
09:31 Ռուսաստանի Ազգային գվարդիան նախապատրաստվում է զորահավաքին և ռազմական դրությանը
20:26 Պուտինն այլևս պատրաստ չէ Ուկրաինայի հետ քննարկել տարածքների փոխանակումը. Bloomberg
10:05 Ռուսաստանը դատարկում է ոսկու պաշարները. 2002 թ․-ից ի վեր ամենախոշոր վաճառքը