copy image url
Ներքին 7 ամիս առաջ - 18:50 01-12-2025

Արագածոտնի մարզում 22-ամյա երիտասարդը պայթյունի հետևանքով Ապարանի հիվանդանոցից ուղղաթիռով տեղափոխվել է Երևան. shamshyan.com

Նոյեմբերի 26-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 14։35-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Ապարանի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ Սադունց գյուղի զորամասի հարակից դաշտերում կովերին արածացնելու ժամանակ պայթյունի հետևանքով «Աջ ձեռքի և աջ ոտքի վնասվածք» նախնական ախտորոշմամբ «Ապարան» բժշկական կենտրոն է տեղափոխվել մի քաղաքացի, ում առողջական վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, ով այնուհետև ուղղաթիռով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն։

Հիվանդանոց է մեկնել ոստիկանության Ապարանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Մանվել Թամրազյանի և բաժնի պետի տեղակալ Խալաթյանի գլխավորությամբ, որտեղ պարզել են, որ վիրավորը Արագածոտնի մարզի բնակիչ 22-ամյա Աբրահամ Բ․-ն է։

Բժիշկները ոստիկաններին ու պարեկներին հայտնել են, որ վիրավորը ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու, քանի որ գտնվում է վերակենդանացման բաժամունքում։

Ոտիկանները և պարեկները պարզել են, որ ժամը 14։00-ի սահմաններում ոչխարներին արածացնելու ժամանակ Աբրահամ Բ․-ն մտել է 102-րդ ռուսական ռազմաբազայի կրակադաշտի տարածք, որտեղ տեղի ունեցած պայթյունի հետևանքով ստացել է մարմնական վնասվածք։

Դեպքի փաստով ոստիկանության Ապարանի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են Հայաստանի Հանրապետությունում տեղակայված Ռուսաստանի Դաշնության Քննչական կոմիտեի զինվորական քննչական բաժին։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել
20:26 Պուտինն այլևս պատրաստ չէ Ուկրաինայի հետ քննարկել տարածքների փոխանակումը. Bloomberg
09:31 Ռուսաստանի Ազգային գվարդիան նախապատրաստվում է զորահավաքին և ռազմական դրությանը
10:05 Ռուսաստանը դատարկում է ոսկու պաշարները. 2002 թ․-ից ի վեր ամենախոշոր վաճառքը