copy image url
Սպորտ 9 ամիս առաջ - 16:47 30-11-2025

Բայրամյանը խոսել է հավաքական վերադառնալու հույսի մասին

«Ռոստովի» կիսապաշտպան Խորեն Բայրամյանը «Матч ТВ»-ի եթերում խոստովանել է, որ շատ ծանր է տարել Հայաստանի ազգային հավաքականի ջախջախիչ պարտությունը Պորտուգալիայի ընտրանու դեմ կայացած ԱԱ-2026-ի ընտրական փուլի խաղում։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 16-ին Պորտուում կայացած հանդիպումն ավարտվել էր պորտուգալացիների հաղթանակով՝ 9:1։ Նշենք նաև, որ Բայրամյանը Հայաստանի հավաքականի կազմում չի ընդգրկվել 2023 թվականից ի վեր։

— Ինչպե՞ս ընդունեցիք Հայաստանի հավաքականի խոշոր պարտությունը։

— Չեմ ասի, թե լացել եմ, բայց շատ ցավոտ էր։ Շատ ծանր զգացողություն է, երբ ֆուտբոլը դիտում ես տանը, սարսափելի հուզմունք ես ապրում։ Ես երբեք նման իրավիճակում չեմ հայտնվել, որ այդպիսի հաշվով պարտվեմ, բայց ցանկացած խոշոր պարտություն միշտ այդպես է ընկալվում։ Ինձ թվում է՝ այդ 1:9 հաշիվը ես վերապրեցի տղաների հետ միասին։

— Մեկնարկային սուլոցից առաջ լարվածություն զգացվո՞ւմ է, նույնիսկ երբ խաղը հեռուստացույցով եք դիտում։

— Այո, միշտ։ Դա վերաբերում է և՛ հավաքականին, և՛ «Ռոստովին»։ Հեռուստացույցով դիտելը միշտ ավելի դժվար է, քան դաշտում գտնվելը։

— Ձեզ վաղուց չեն հրավիրել հավաքական։ Հույս կա՞ նորից խաղալու, թե՞ այդ էջը փակված է։

— Հավաքականում խաղալու հույս միշտ կա։ Որոշողը նրանք են, իսկ ես պետք է պատրաստ լինեմ հրավերին։ Կարծում եմ՝ մարզիչը գիտի, որ ես ցանկանում եմ խաղալ։

Աղբյուրը՝ Armsport

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
09:00 101%-ով հետընթաց և անգրագիտություն. պարեկներն անջատում են փարոսիկները և անցնում հին մեթոդներին