copy image url
Ներքին 6 ամիս առաջ - 11:34 30-11-2025

Վանաձորում 37-ամյա տղամարդն ատրճանակով սպառնացել է 72-ամյա և 62-ամյա կանանց. shamshyan.com

Նոյեմբերի 28-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 09։30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Բազումի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ Վանաձոր քաղաքի «ՄՏՍ» թաղամասի բնակիչ Սամվելի տղա Նարեկը իր տանը գումարային հարցերի շուրջ վիճաբանել է իր ծանոթ, Լոռու մարզի բնակիչ 72-ամյա Ամալյա Պ․-ի հետ, որի ընթացքում սպառնացել է, որ կսպանի նրան, այնուհետև պայուսակից հանելով ատրճանակ, պահել նրա ուղղությամբ և կրկին անգամ սպառնացել, որ եթե իր տանից դուրս չգա ապա կվնասի։

Ոստիկանության Բազումի բաժնի ծառայողները պարզել են, որ Սամվելի տղա Նարեկը հանդիսանում է Լոռու մարզի բնակիչ 37-ամյա Նարեկ Օ․-ն։

Ոստիկանության Բազումի բաժնի ծառայողների կողմից ձեռնարկված միջոցառումների և իրականացված բացատրական աշխատանքների արդյունքում Ամալյա Պ․-ն հայտնել է, որ շուրջ 20 օր առաջ իր ընկերուհի, Լոռու մարզի բնակիչ 62-ամյա Մարգարիտա Խ․-ի հետ միասին գնացել են Նարեկ Օ․-ի վերը նշված բնակարան, վերջինիս կողմից 1 մլն դրամ պարտքի կապակցությամբ պարզաբանումներ կատարելու նպատակով, որի ժամանակ առաջացել է վիճաբանություն, ինչի ընթացքում Նարեկ Օ․-ն հայհոյանքներ և սպառնալիքներ է հնչեցրել Ամալյա Պ․-ի և Մարգարիտա Խ․-ի հասցեին, այնուհետև իր պայուսակի մեջից ատրճանակ հանելով պահել է իրենց ուղղությամբ և կրկին սպառնացել, որ իր տնից չհեռանալու դեպքում կվնասի նրանց։

Ոստիկանության Բազումի բաժնի ծառայողների կողմից ձեռնարկվում են միջոցառումներ՝ Նարեկ Օ․-ին և ատրճանակը հայտնաբերելու ուղղությամբ։

Դեպքի փաստով ոստիկանության Բազումի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչություն։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

Ամենից շատ դիտված

23:49 Սա ստոր հերյուրանք է և քաղաքական պատվեր. Սողոմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու փորձի մասին
18:45 Ոնց են ավտոբուսներով Աշտարակի համայնքապետարանի մոտից մարդկանց տանում ՔՊ հավաքին
14:59 Երեկ ամբողջ Հայաստանը տեսավ, թե ինչպիսի անհավասարակշիռ մարդ է զբաղեցնում վարչապետի պաշտոնը․ Նարեկ Կարապետյան
17:13 Երջանիկ պատահականությամբ բոլորը Վանաձորից «կամավոր», կազմակերպված գնում են Փաշինյանի հանրահավաքին. Մենուա Սողոմոնյան
19:57 Եթե Փաշինյանը արգելում է «Ուժեղ Հայաստանին» մասնակցել ընտրության՝ պատճառը պարտվելու տագնապն է. քաղաքագետ
20:45 «Ուժեղ Հայաստան»-ի գրանցումը ուժը կորցրած կամ անվավեր ճանաչելու ողջամիտ իրավական հնարավորություն առկա չէ․ փաստաբան
16:31 ՔՊ-ի աջակիցը վրաերթի է ենթարկել ԲՀԿ-ի քարոզարշավի մասնակիցներին
22:48 Ժողովրդավարության նկատմամբ ոտնձգություն, այն էլ ընտրություններից 2 օր առաջ. Արման Թաթոյան
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
17:07 Մեզնից խլեցին ամենաթանկն ու ասացին, որ առանց խլելու էլ հնարավոր էր, բայց մենք ուզեցինք, որ դուք սգաք՝ հանուն «ոչնչի». զոհված զինծառայողի քրոջ գրառումը